Մայիսի 15-ին «Արմավիրի զարգացման կենտրոն» սոցիալ-տնտեսական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ հանդիպում ռեյտինգային ընտրակարգով անցած ԱԺ պատգամավորների հետ։ Հանդիպմանը մասնակցեցին Էդվարդ Անդրեասյանը և Վիկտոր Ենգիբարյանը։
Պատգամավորները ներկայացրեցին իրենց կատարած աշխատանքները ընտրվելուց ի վեր, խոսեցին անելիքների մասին։ Այնուհետև տեղի ունեցավ հարց ու պատասխան քաղաքացիների մասնակցությամբ։ Մասնակիցները հարցեր ուղղեցին ՏԻՄ խոշորացման, ճանապարհների վիճակի, կրթության և այլ ոլորտների օրենսդրական խնդիրների մասին։ Քննարկումն ամբողջությամբ ներկայացված է տեսանյութում։