Տեսադարան

Ծրագիր միտված ՀՀ-ում զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության բարելավմանը



Զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության (ԱՍՀՆ ՄՍԾ) զբաղվածության ապահովման և աշխատանքային ներուժի զարգացման վարչությունն իրականացնում է աշխատաշուկայի ծրագրեր խոցելի բնակչության համար։ Այս ծրագրերի մասին, սակայն, հանրությունը հաճախ բավարար չափով տեղեկացված չէ, և դրանց հանրային հաշվետվողականության մեխանիզմների նվազ առկայությունն այսօր հանդիսանում է նշված ծրագրերի արդյունավետ իրականացմանը խոչընդոտող հանգամանք: Այս խնդրի առնչությամբ «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունն իրականացրեց շահերի պաշտպանության ծրագիր՝ «Գործազուրկ և անմրցունակ անձանց շահերի պաշտպանություն՝ զբաղվածության կարգավորման պետական քաղաքականության շրջանակում»։ Ծրագրի արդյունքում, շահագրգիռ կողմերի մասնակցությամբ հանրային քննարկման, խորքային հարցազրույցների, համաժողովի և կատարված հետազոտության արդյունքների ու հիմնական բացահայտումների հիման վրա մշակվեց զբաղվածության ծրագրերի հանրային հաշվետվողականության մեխանիզմների բարելավմանն ուղղված քաղաքականության փաստաթուղթ, որը ներկայացվեց ոլորտը համակարգող մարմնին՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը՝ բարելավման ու առաջընթացի հեռանկարով։


Ծրագիրն իրականցվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի կողմից իրականացվող «ԵՄ Քովիդ-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։

 




Դիտվել է 117 անգամ