Տեսադարան

Եզդի աղջիկների երազանքի ճանապարհով



Ավարտվեց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող «Հանուն կրթության․ եզդի կանանց ու աղջիկների կրթական իրավունքի խթանում ծրագիրը»։ 6 ամիս շարունակ ծրագրային թիմը տարբեր միջոցառումների շրջանակներում աշխատել է եզդի աշակերտների ու նրանց ծնողների, նրանց դասավանդող ուսուցիչների հետ՝ խթանելու աղջիկների կրթական իրավունքի իրացումը, որը, ավաղ, շատերի համար միայն երազանք է։

Տեսանյութում ծրագրի ղեկավար Լիլիթ Գրիգորյանը պատմում է ընթացիկ գործողություններից, ձեռք բերված արդյունքներից, իսկ եզդի աշակերտուհիները խանդավառությամբ ներկայացնում են իրենց մասնագիտական երազանքները՝ հույսով, որ դրանց մի օր անպայման հասնելու են։

Ցավոք, տարեկան բազում աղջիկների երազանք կիսատ է մնում ընտանիքի կոշտ դիրքորոշման, վաղ ամուսնության, կրթության դերի չկարևորման և այլ պատճառներով։ Բայց մենք վստահ ենք, որ փոքր քայլերի արվեստով մի օր կհասնենք այն արդյունքին, որ եզդի աղջիկները հավասարապես օգտվեն կրթության իրավունքից, և կրթված ու իր նպատակին հասած եզդի աղջիկը չլինի բացառություն, այլ ուրախալի օրինաչափություն։    

#strongertogether

#կրթությունըիրավունքէ

Ծրագրի մասին պատմող նյութին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/3xh7HaS


Ծրագիրն իրականացվում է «Արդարադատության մատչելիության խթանում Արևելյան գործընկերության երկրներում խտրականության, ատելության հանցագործությունների և ատելության խոսքի զոհերի համար` արտադատական կարգով փոխհատուցման մեխանիզմների միջոցով» տարածաշրջանային ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի համատեղ «Գործընկերություն հանուն լավ կառավարման II» (2019-2022) ծրագրային ձևաչափի շրջանակներում և իրականացվում Եվրոպայի խորհրդի կողմից:




Դիտվել է 390 անգամ