Տեսադարան

Ապագան այսօր․կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում ՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար ծրագրի ամփոփումը



Տեղի ունցավ «Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագրի փակման միջոցառումը: Միջոցառման ընթացքում ելույթ ունեցան ԱԶԿ ՀԿ նախագահ Նաիրա Առաքելյանը, ով ամփոփ ներկայացրեց ծրագրի նպատակը, ծրագրի համակարգող Անի Թովմասյանը, ով խոսեց ծրագրի ընթացքում իրականացված գործողությունների մասին: Հետազոտող, վերլուծաբան Ղարիբ Հարությունյանն անդրադարձավ «2020-2021թթ-ին ՀՀ կառավարության կողմից կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացմանն ուղղված 1-ին, 2-րդ և 5-րդ միջոցառումների ուսումնասիրություն Արմավիրի մարզում» հետազոտության վերջնարդյունքներին, իսկ հակակոռուպցիոն փորձագետ Հայկ Մալխասյանը ներկայացրեց «Մշտադիտակ» հակակոռուպցիոն գործիքը, որով և իրականացվել էր ինֆորմացիայի հավաքագրումը հետազոտական նպատակներով։ «Մշտադիտակ»-ով իրականացված հարցումները բիզնեսի հետ կամավոր սկզբունքով իրականացրել էին մոնիտորները, ովքեր և պատմեցին հարցազրույցներ իրականացնելու իրենց փորձառության մասին:

 


Նախագիծն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ




Դիտվել է 131 անգամ