Challenging Gender Stereotypes երիտասարդական փոխանակման ծրագիր


2022-05-29

2022թ․ մայիսի 17-28 տեղի ունեցավ “Challenging Gender Stereotypes” երիտասարդական փոխանակման ծրագիրը Արմավիր քաղաքում: Այս միջազգային երիտասարդական փոխանակման ծրագիրը Արմավիրի ոչ ֆորմալ և բազմամշակութային միջավայրում էր համախմբել գենդերային հավասարության թեմայով մտահոգված երիտասարդներին և երիտասարդական առաջնորդներին: Ծրագրի մասնակիցները Հայաստանից, Էստոնիայից, Սլովենիայից և Վրաստանից էին։ Նրանք 10 oր շարունակ  աշխատել են միասին գենդերային խնդիրների լուծումների ուղղությամբ՝ օգտագործելով տարբեր գործիքներ:

Ծրագրի նպատակն էր բարձրացնել երիտասարդների իրազեկվածությունը գենդերային հիմքով կարծրատիպերի հետևանքների մասին և խրախուսել կոտրել այդ կարծրատիպերը  քննադատական ​​մտածողության և միջմշակութային ուսուցման շնորհիվ։

Ծրագիրն անցակցվում էր այնպես, որ մասնակիցները առավելագույնս ներգրավված լինեին արդյունավետ զրույցներում առկա գենդերային կարծրատիպերի մասին և գտնեին դրանց ծագման պատճառները՝ նախ և առաջ սկսելով քննադատաբար մտածել, հետո փնտրելով պատճառները համապատասխան երկրների պատմության ու մշակույթի մեջ: Ծրագիրը կենտրոնացած էր գենդերային կարծրատիպերի հաղթահարմանը՝ օգտագործելով մշակույթը, լրատվամիջոցները, պատմությունը, սպորտը և լեզուն որպես գործիքներ:

Ծրագրի նպատակներն էին.

➡ Բարձրացնել երիտասարդների տեղեկացվածությունը գենդերային կարծրատիպերի և դրանց հնարավոր հետևանքների մասին,

➡ Կոտրել գենդերային կարծրատիպերը՝ քննադատաբար մտածելով և օգտագործելով մշակույթը, լրատվամիջոցները, լեզուները և սպորտը որպես հնարավոր գործիքներ,

➡Փոխել երիտասարդների մտածելակերպը՝ անդրադառնալով նրանց սեփական փորձին և հույզերին՝ ունենալով ավելի բաց մտածողությամբ երիտասարդներ, ովքեր կտարածեն գենդերային հավասարության արժեքները:

 

 

 

«Challenging gender stereotypes»-ը իմ մասնակցած լավագույն երիտասարդական ծրագրերից մեկն է Էրասմուս +-ի շրջանակներում: Ծրագիրը բազմակողմանիորեն հագեցած էր: Ստացա համապարփակ գիտելիքներ գենդերի, դրա տեսակների և, առհասարակ, գենդերի հետ կապված կարծրատիպերի մասին մասնակից երկրներում:

Ձեռք բերեցի այլազգի ընկերներ, որոնց հետ անցկացրի անմոռանալի օրերը: Ունեցանք մշակութային երեկոներ, որոնց շնորհիվ ավելի խորը ծանոթացա Սլովենիայի, Էստոնիայի և Վրաստանի ավանդույթներին, խոհանոցին:

Սերգո Մազմանյան

 



Դիտվել է 55 անգամ