Տեղեկատվական հանդիպում Արտաշատ համայնքի N 6 մանկապարտեզում


2019-05-31

Էներգախնայողությունը հնարավորություն կտա նվազեցնել բնակիչների ծախսերը և նպաստել բնության պահպանությանը։

Պետք է միայն ցանկություն ունենալ փոխել մեր էներգիայի օգտագործման սովորությունները

 

Արտաշատ համայնքում շարունակվում են հետաքրքիր և ադյունավետ տեղեկատվական հանդիպումները «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում ։

Մայիսի 14-ին Արտաշատի 6-րդ մանկապարտեզում կայացավ հանդիպում մանկապարտեզի  աշխատակիցների և ծնողների հետ, ովքեր բավականին հետաքրքված էին ոլորտով, և հետագայում ցանկություն ունենալով բարձրացնել իրենց մանկապարտեզի  էներգախնայողության մակարդակը, սիրով համաձայնեցին համագործակցել մեզ հետ։

Մանկապարտեզը, ունենալով լուրջ խնդիրներ էներգիայի կորուստի հետ կապված, ձմռանը չի աշխատում, ինչը բավականին լուրջ խնդիր է մանկապարտեզ այցելող երեխաների թե՛ ծնողների, թե՛ աշխատակիցների համար։

Խնդիրները վեր հանելու, դրանց լուծման մեթոդների քննարկման համար մանկապարտեզի տնօրինությունը համաձայնեց սիրով համագործակցել մեզ հետ և գտնել լուծման տարբերակներ։


Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԱՍԲԱ (Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա )  կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում :

 



Դիտվել է 314 անգամ