Սոցիալական աշխատողների և կամավորների վերապատրաստման դասընթացներ COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ ծրագրի շրջանակում


2022-04-25
«COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակում 2022 թվականի փետրվարի 19-ից մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցան սոցիալական  աշխատողների/կամավորների վերապատրաստման դասընթացներ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի և Լոռու մարզերում։ Դասընթացներին մասնակցեցին ընդհանուր առմամբ 121 հոգի 25 համայնքներից՝ համայնքապետարանների աշխատակիցներ, Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մանկավարժներ և տարբեր բնույթի սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկված կամավորներ: 
 
Դասընթացի մոդուլը բաղկացած էր երկու հիմնական մասից: 
 
Առաջին մասն ուղղված էր Քովիդ-19-ի ազդեցությանը համայնքի, ընտանիքների և երեխաների վրա: Այս մասում ներկայացվել են տեղական և համայնքային սոցիալական ծառայությունների ներգրավման հնարավորությունները համավարակի դեմ պայքարում, քննարկվել հետևյալ հիմնական հարցերը.
 
Քովիդի բացասական ազդեցությունները երեխաների, ընտանիքների, համայնքի և հասարակության վրա, 
- Սոցիալական պաշտպանության համակարգը, մեխանիզմները, սոցիալական պաշտպանության ռիսկերը, ռիսկային ընտանիքների սահմանումը, ռիսկային ընտանիքների հայտնաբերումն ու սոցիալական հիմնախնդիրների կանխարգելումը, կանխարգելման մակարդակները,
Հայտնաբերման աղբյուրներն ու մեխանիզմները, սոցիալական պաշտպանության ոլորտում աջակցության ցանցերի կազմակերպման, դրանց գործունեության ու համակարգման գործընթացները՝ ռիսկային ընտանիքներին ծառայությունների մատուցման, սոցիալական հիմնախնդիրների լուծման  առումով,
Սոցիալական ծառայությունների քարտեզագրման, ցանցային համագործակցության, սոցիալական կոնկրետ դեպքերի շուրջ ցանցային համագործակցության որակի վրա ազդեցություն ունեցող գործոնների վերաբերյալ։
 
Դասընթացի այս հատվածում անձրադարձ է կատարվել նաև համավարակի ժամանակաշրջանում անվտանգության կանոններին ու կանխարգելիչ միջոցառումներին: Մասնակիցները ներկայացրել են պրակտիկ դեպքեր, որոնց շրջանակներում քննարկվել են համավարակի պայմաններում անվտանգության կանոնների պահպանման տեսանկյունից ռիսկային իրավիճակներին համապատասխան միջմասնագիտական մոտեցումներ ցուցաբերելելու հնարավորությունները՝ ընտանիքների խոցելիությունը հնարավորինս նվազեցնելու առումով։ 
 
Վերապատրաստման երկրորդ մասում  սոցիալական աշխատողների և կամավորների հետ քննարկվել են հետևյալ թեմաները՝ մասնագիտական աշխատանք խոցելի խմբերի հետ, տարեցների հետ աշխատանքի սոցիալ-հոգեբանական մոտեցումները, կրթական-առողջապահական ծառայությունների հասանելիությունը համավարակի պայմաններում։
 
Դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք բերեցին գիտելիքներ Քովիդ 19-ի հաղթահարմանն ուղղված մոտեցումների և ներգրավված սոցիալական ծառայությունների վերաբերյալ, յուրացրին համավարակի կանխարգելմանն ուղղված անվտանգության կանոնները, տիրապետեցին խոցելի խմբերի, մասնավորապես՝ տարեցների հետ իրականացվող մասնագիտական աշխատանքի առանձնահատկություններին:
 

«ՔՈՎԻԴ-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագրիը ֆինանսավորվում է Ասիական զարգացման բանկի և Բարգավաճ և կայուն Ասիայի և Խաղաղ օվկիանոս Ճապոնիայի հիմնադրամի կողմից:


Դիտվել է 516 անգամ