Սոցիալական աշխատողների կամ կամավորների վերապատրաստման ծառայության գնահարցման ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2022-01-14
Ծառայության անվանումը՝       Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝   1 ամիս, 01.02․2022թ-ից մինչև 28.02․2022թ-ը
 
ԱԶԿ ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստում ծառայության իրականացման համար գնային առաջարկների ընդունման մասին: 
Սոցիալական աշխատողների/կամավորների վերապատրաստումը կիրականացվեն ՀՀ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Գյումրու և Լոռու մարզերում: 
 
 Վերապատրաստման ծառայության նկարագիրը․
Դասընթացները կներառեն
- համայնքային և ազգային սոցիալական աջակցություն տրամադրողների ներգրավում.
- տարեցների հետ աշխատելու հոգեբանական աջակցության հմտություններ.
- ՏՀՏ գրագիտության հիմնական աջակցություն ընտանիքներին՝ ապահովելու տնային ուսուցման և էլեկտրոնային առողջապահության ծառայություններից օգտվելու հնարավորություն:
 
Վերապատրաստման դասընթացները․
- ընտրված 5 մարզերում մեկօրյա դասընթացներ, ընդամենը՝  5 դասընթաց․
- յուրաքանչյուր մարզում 20-25 հոգի, ընդհանուր 100-125 հոգի:
 
Պահանջներ մասնակցին.
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/,
- Վերապատրաստումներ անցկացնելու փորձ, 
- Ինտերակտիվ մեթոդների իմացություն,
- Ոլորտային գիտելիքներ և փարձառություն, 
- Գերազանց հայերեն լեզվով զեկույց մշակելու և ներկայացնելու հմտություններ:
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել   info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ-ի հունվարի 28-ը՝ վերնագրում նշելով՝ «Վերապատրաստման դասընթացներ» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա: 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 
 


Դիտվել է 121 անգամ