ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


2021-05-06

Աշխատանքի անվանումը՝       Սոցիալական աշխատող

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  05․2021թ․ – 04․2022թ․

 

 

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և People in Need Հայաստանի կողմից իրականացվող  «ԵՄ COVID-19  հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագիրը։ Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ սույն թվականի ապրիլից մինչև 2022թ-ի ապրիլ ամիսը, որի շրջանակներում խոցելի խմբերի ներկայացուցիչներին մասնագիտական կրթության դասընթացների վերաբերյալ պատշաճ իրազեկելուն ուղղված աշխատանքների ու ծրագրի շահառուների ընտրության համար փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող  սոցիալական աշխատող։

 

Աշխատանքային պարտականություններ

- Ապահովել ծրագրային տեղեկատվության, ընդունելության հայտարարության հասանելիությունը թիրախ խմբերին՝ որքան հնարավոր է մատչելի կերպով,

- Տեղեկատվական միջոցառման կազմակերպում՝ բարձրացնելու տեղեկատվության հասանելիությունը թիրախ խմբերի շրջանում,

- Սոցիալական ստատուսի գնահատման հատուկ գործիքի ստեղծում ծրագրի շահառուների ընտրության համար՝ հաշվի առնելով Covid-19-ի ազդեցությունների ու հետևանքների նկատմամբ նրանց ունեցած խոցելիության աստիճանը,

- Սոցիալական աշխատողի հետ համատեղ՝ բիզնեսի ներկայացուցիչների և մասնագիտական կրթություն իրականացնողների վերապատրաստում/խորհրդատվություն՝ շահառուների ներառականության ապահովման համար,

- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

- Բարձրագույն կրթության առկայություն՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ,

- Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,

- Խոցելի խմբերի հետ աշխատելու ունակություններ,

- Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,

- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),

- Պատասխանատվության զգացում։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. մայիսի 21-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Սոցիալական աշխատող»:

 

Կազմակերպության մասին                                                                   

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:

—————————————————————————————————————————————————————————————————————————

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

 

 



Դիտվել է 857 անգամ