Պրակտիկայի մասին հայտարարություն


2021-09-10

 

 

 

 

 

 

«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագրի շրջանակներում փոքր և միջին բիզնեսներում պրակտիկա անցնելու հնարավորություն է տալիս խոցելի խմբերի ներկայացուցիչներին։

Պրակտիկայի տևողությունը 4 ամիս է, որի նպատակն է գործնական հմտությունների զարգացման միջոցով հզորացնել մասնակիցներին, իսկ բիզնեսներին աջակցել հաղթահարելու COVID 19-ի տնտեսական հետևանքները։

 

Պրակտիկա անցնելու համար առավելություն կտրվի այն դիմորդներին, ովքեր հետևյալ խմբերի ներկայացուցիչներ են․

1․ Երեխաներ (15 - 18տ․) և հաշմանդամություն ունեցող անձիք,

2․ Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներ,                  

3․ Եզդի աշակերտներ,        

4․Դժվարին իրավիճակներում հայտնված երիտասարդներ (ծնողազուրկ, սոց․ անապահով և այլն),                     

5․ Միգրանտներ (ԼՂ-ից տեղահանվածներ)

6․ Կանայք և աղջիկներ։ 

 

15 ընտրված դիմորդները պրակտիկան անցնելու ընթացքում կվճարվեն ամսական 50.000-ական դրամ (ներառյալ հարկերը):

 

Պրակտիկայի դիմումները կընդունվեն մինչև ս/թ սեպտեմբերի 30-ը: Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի գրասենյակ (հասցե՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա) կամ ուղարկել info@armavirdc.org էլ․ հասցեին՝ նամակի վերնագրում նշելով «Պրակտիկա»։

Պրակտիկային դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

1.Կրթության մասին ավարտական փաստաթուղթ,

2.Մեկ լուսանկար (3X4 չափսի),

3.Անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական քարտ,

4․Դիմում։

 


Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19  ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։

 

 



Դիտվել է 429 անգամ