Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները՝ որպես կանանց հանդեպ խտրականություն․ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում համայնքային իրազեկմանը


2021-08-11

Լոռի, 2021թ. հուլիսի 27 - Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։ Ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում: Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում հաշվարկվում է 110 տղա 100 աղջկա դիմաց:Հուլիսի 27-28-ը Լոռու մարզի «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ մարզի Համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ) հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության պատճառներն ու հետևանքները ՀՀ–ում, ուսումնասիրվեցին դեմոգրաֆիկան ու վերարտադրողական վարքագծի փոփոխությունները՝ մասնավորապես Լոռու մարզում: ՀԱԽ մասնակիցները կիսվեցին նաև պատմություններով, որտեղ խտրականության դրսևորումներ են նկատել դեռ չծնված աղջիկ երեխաների, արդեն ծնված աղջիկների և կանանց նկատմամբ։

 

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումը կնոջ հանդեպ առկա խտրականության դրսևորումներից մեկն է մեր հասարակության մեջ։ Այդ խտրականությունը ամենուր է՝ ընտանիքից մինչև աշխատաշուկա․ «Գործատուները հիմնականում խուսափում են հղի կնոջը կամ նոր ամուսնացած կանանց ընդունել աշխատանքի, որովհետև մեկ, երկու կին երբ իրենց մոտից գնում է ֆիզ․ արձակուրդի, դա հարկային ստուգումների առիթ է դառնում տվյալ գործատուի մոտ, ինչը կարող է բացահայտել այլ խախտումներ և տուգանքների պատճառ դառնալ: Այսինքն՝ սա մի տհաճ իրավիճակ է գործատուի համար, որի արդյունքում նա արդեն կամա, թե ակամա սկսում է իրեն խտրական պահել այդ կանանց հանդեպ», - բարձրաձայնում է Վանաձոր քաղաքի ավագանի Կարինե Ղուկասյանը։

 «Որպես առաջնեկ՝ տանը սպասում էին տղա երեխա ունենալ, նույնիսկ անունս է որոշված եղել, բայց ծնվել եմ ես՝ աղջիկ։ Պապիկս անգամ կռվել է տան անդամների հետ, դժվարանում եմ նույնիսկ պատկերացնել, թե ինչպես է կռվել, ինչ է ասել կամ ում մեղադրել, բայց հիմա ամենաշատը ինձ է սիրում», - կես ուրախ, կես տխուր պատմում է մասնակիցներից Ամալյան։

Նպատակին միտված կարևոր քայլը՝ Համայնքային ակտիվ խմբերի վերապատրաստումը, զինումն ու վերազինումը թեմատիկ գիտելիքներով հաջողությամբ իրականացվեց Լոռու մարզում, ինչի արդյունքում խումբը ավելի արդյունավետ կաջակցի մարզում ծրագրային հաղորդագրությունների տարածմանն ու ընդունմանը։

 


Addressing Gender-Biased Sex Selection: EU Supports Community Outreach in Armenia

 

Lori, 27 July 2021 – The Armavir Development Center NGO funded by the European Union and “UN Women” and the UN Population Fund within the fraemwork of the  “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence" project implements the “Addressing Gender-Biased Sex Selection in 3 regions of the Republic of Armenia" program. The aim of the program is to help reduce the number of sex-selective abortions in Lori, Shirak and Tavush regions. According to official statistics, there are 110 boys for every 100 girls in Armenia.

On July 27-28, a meeting of Community Active Groups (LCAs) was held at the “NGO Center” of Lori Region, during which the causes and consequences of gender-based discrimination in Armenia were discussed, demographic and reproductive behavior changes were studied particularly in Lori Region.

Sex-selective abortion is one of the manifestations of discrimination against women in our society. That discrimination is everywhere, from the family to the labor market. "Employers generally avoid hiring a pregnant woman or a newly married woman, because when one or two women go on maternity leave it becomes a source of tax audits for the employer, which can reveal other violations, such as fines. In other words, this is an unpleasant situation for the employer, as a result of which he is willingly or unwillingly starting to discriminate against those women, "says Karine Ghukasyan, Vanadzor City Council.

As a firstborn, they were expecting to have a boy at home, even my name was decided, but I was born a girl. "My grandfather even fought with the members of the family. I canhardly even imagine how he fought, what he said or whom he blamed, but now he loves me the most," half happy and half sadly says Amalya, one of the participants.

The goal-oriented important step-training, arming and equipping of active community groups with thematic knowledge was successfully implemented in Lori region, as a result of which the group will more effectively support the dissemination and reception of program messages in the region.

 

 

 


For further information, please contact: Tamara Poghosyan, Public Relations Specialist: tamara.poghosyan.94@gmail.com; Ani Tovmasyan, project coordinator: anitovmasyan.a@gmail.com

 

 



Դիտվել է 425 անգամ