Պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վերաբերյալ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում համայնքային իրազեկմանը


2021-07-07

Արմավիր, 2021թ. հուլիսի 5 - Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում հաշվարկվում է 110 տղա 100 աղջկա դիմաց:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:

«Զույգերին հաճախ ստիպում են տղա երեխա ունենալ: Նույնիսկ կանայք ունեն այդ ցանկությունը, որը հաճախ տարօրինակ է թվում, և երբեմն այդպիսի կանանց մեղադրում են՝ մոռանալով, որ նրանք նույնպես այս հասարակության անդամներ են և մեծացել են, սոցիալականացել են այս մթնոլորտում», - ասում է Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակից Նելլին:

«Մեր նախագծի նպատակն է ուղղակիորեն կապ հաստատել համայնքների հետ, մարտահրավեր նետել տղա երեխային տրվող նախապատվության հիմքում ընկած համոզմունքներին», - ասում է ծրագրի համակարգող Անի Թովմասյան:

Նպատակին միտված առաջին քայլը Համայնքային ակտիվ խմբերի (ՀԱԽ), ձևավորումն էր նշված մարզերում, ապա նրանց վերապատրաստումը, զինումն ու վերազինումը թեմատիկ գիտելիքներով՝ օգնելու ծրագրային թիմին ծրագրային հաղորդագրություններն ավելի արդյունավետ տարածելու մարզում։

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Դիլիջանի համայնքապետարանում տեղի ունեցավ Տավուշի մարզի ՀԱԽ հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության պատճառներն ու հետևանքները ՀՀ–ում, ուսումնասիրվեցին դեմոգրաֆիկան ու վերարտադրողական վարքագծի փոփոխությունները՝ մասնավորապես Տավուշի մարզում: ՀԱԽ մասնակիցները կիսվեցին նաև օրինակներով, որտեղ խտրականության դրսևորումներ են նկատել դեռ չծնված աղջիկ երեխաների, աղջիկների և կանանց նկատմամբ։

«Կանանց ուղղված գովասանքներն անգամ «տղամարդկային» են։ Ես, լինելով ակտիվ քաղաքացի ու համայնքիս համար մտահոգ բնակիչ, ով իր հնարավորությունների չափով փորձում է տարբեր խնդիրներ լուծել համայնքում, մեր համայնքի բնակիչներից մեկից հետևյալ առաջարկն եմ ստանում, թե ինչու համայնքի ղեկավարի թեկնածություն չեմ դնում ընտրությունների ժամանակ, պարզապես պետք է գլխարկ դնեմ ու շալվար հագնեմ՝ ի նկատի ունենալով տղամարդուն նմանվելը»։

Երկօրյա հանդիպման ավարտին քնարկվեցին նաև ՀԱԽ–ի հետագա անելիքները, որոնցից առաջինը համայնքային բանավեճին պատրաստվելն է։

Ծրագիրը Տավուշի մարզում իրականացվում է Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն ՀԿ-ի հետ գործընկերությամբ:

Հետագա տեղեկատվության համար խնդրում ենք կապ հաստատել․

 

Թամարա Պողոսյան, հասրակայնության հետ կապերի մասնագետ․

tam tamara.poghosyan.94@gmail.com

  Անի Թովմասյան, ծրագրի համակարգող․

anitovmasyan.a@gmail.com

 

 

Addressing Gender-Biased Sex Selection: EU Supports Community Outreach in Armenia

Armavir, 5 July 2021  -The Armavir Development Center NGO has begun a small grant project to address gender-biased sex selection in Armenia. The intervention is part of an overarching “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence" project funded by the European Union and implemented jointly by UN Women and UNFPA.

The aim of the “Addressing Gender-Biased Sex Selection” project is to reduce the number of sex-selective abortions in the regions of Lori, Shirak and Tavush. Official statistics in Armenia count 110 boys born for every 100 girls.

“Couples may feel pressure to have sons. Even women have that desire which is often seen strange, and sometimes such women are blamed, forgetting that they are also members of this society and have grown up, socialized in this atmosphere’’ says Nelly, the employee of Dilijan Municipality.

“The goal of our project is to reach out directly to communities, challenging underlying beliefs that lead to son preference.”

The first step towards the goal was the formation of Community Active Groups (CAGs) in these areas, followed by training and equipping the groups to help the project team spread the messages in the region more effectively. 

From 30 June to 1 July , the Tavush Regional CAG meeting took place in Dilijan Municipality. Participants discussed the causes and consequences of gender-based discrimination in Armenia,  as well as demographics and changes in reproductive behavior, particularly in Tavush region. The participants shared examples where they noticed discrimination against girls and women. 

“Even the praises addressed to women are ‘masculine.’ I am an active citizen and a resident of my community who does her best to solve various problems in the community,” said one female participant. “So once, one of our residents suggested that I run for mayor during the elections, as I just have to put on a hat and pants. She meant I should look like a man”. 

At the end of the two-day meeting, the CAG planned next steps, including a community debate. 

The project is implemented in Tavush region in partnership with “Youth Cooperation Center of Dilijan” NGO.

 

For further information, please contact: Tamara Poghosyan, Public Relations Specialist: tamara.poghosyan.94@gmail.com;

Ani Tovmasyan, project coordinator: anitovmasyan.a@gmail.com

 


 



Դիտվել է 450 անգամ