Պտղի սեռով պայմանավորված ընտրության վերաբերյալ ԵՄ-ն աջակցում է Հայաստանում համայնքային իրազեկմանը


2021-07-30

Արմավիր, 2021թ. հուլիսի 21 - Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ն Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։ Պաշտոնական վիճակագրությամբ Հայաստանում հաշվարկվում է 110 տղա 100 աղջկա դիմաց:

«Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար» ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում:

Հուլիսի 21-ից 22-ը ք․ Գյումրիում (Շիրակի մարզ) տեղի ունեցավ Համայնքային ակտիվ խմբի վերապատրաստման դասընթացը, որի ընթացքում քննարկվեցին պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության պատճառներն ու հետևանքները ՀՀ–ում, ուսումնասիրվեցին դեմոգրաֆիկան ու վերարտադրողական վարքագծի փոփոխություններն ու դրա ազդեցությունը պտղի սեռով պայմանավորված խտրական ընտրության վրա։

«Այս թեմայի շուրջ առկա կարծրատիպերը մեզանում այնքան արմատացած են, - ասում է ծրագրի դասընթացավար Մարգարիտ Սեդրակյանը։ Դասընթացի ժամանակ մասնակիցներից մեկը պատմեց առանց խնամքի մնացած 2 տղա երեխաների դեպքերի մասին, որ տեղի էր ունեցել իրենց քաղաքում (ծննդաբերությունից հետո մայրերը լքել էին նրանց)՝ ամիսներ առաջ։ Պատմելու ընթացքում նա հիշեց, թե ինչպես իրենց հարևաններից մի աղջիկ, նույն պատմությունը լսելիս, բացականչել էր․ «Մարդ էլ տղա ունենա ու թողի՞»։

ՀԱԽ մասնակիցները կիսվեցին նաև օրինակներով, թե ինչպես շրջապատը՝ հատկապես ընտանիքի անդամները կարող են դրականորեն նպաստել կնոջ հոգեբանության վրա․ «Առողջական խնդիրներ ունեի ու 1-ին երեխայից հետո բժիշկն ասել էր, որ յոթ տարի ընդմիջում տամ՝ մինչև երկրորդ հղիություն։ Բայց, անկախ օգտագործած պաշտպանիչ միջոցներից, հղիացա։ Բժիշկն ասեց, որ մի քանի ամիս սպասենք, գուցե հնարավոր լինի պտուղը պահել ու երբ իմացանք, որ աղջիկ է, ամուսինս այնքան ուրախացավ, որ դա ինձ ուժ տվեց հղիության ողջ ընթացքում պայքարել՝ չնայած, որ շատ ծանր էր»։

Երկօրյա հանդիպման ավարտին քնարկվեցին նաև ՀԱԽ–ի հետագա անելիքները, որոնցից առաջինը համայնքային քննարկմանը պատրաստվելն է։ 

 

 


Addressing Gender-Biased Sex Selection: EU Supports Community Outreach in Armenia

Gyumri CoP meeting

Armavir, 21 July 2021 - Armavir Development Center NGO is implementing the program "Addressing Gender-Biased Sex Selection in 3 Regions of the Republic of Armenia" within the project “EU 4 Gender Equality: Together against gender stereotypes and gender-based violence" funded by the European Union and implemented jointly by UN Women and UNFPA.

Official statistics in Armenia count 110 boys born for every 100 girls. The aim of the “Addressing Gender-Biased Sex Selection” project is to reduce the number of sex-selective abortions in the regions of Lori, Shirak and Tavush.

From 21 to 22 July , training for a community action group took place in Gyumri (Shirak region). The group discussed the causes and consequences of sex-selective discrimination in the Republic of Armenia, along with demographic and reproductive behavior changes and their impact on sex-selective discrimination.

"The stereotypes on this topic are so ingrained in us," says the program trainer Margarit Sedrakyan. One of the participants mentioned a case of two boys who were left without care. While telling the story she remembered how her neighbor unexpectedly reacted listening to the same story: "How can one have a son and leave him!"

During the training, CAG participants  shared examples of how others, especially family members, can make a positive contribution to a woman's psychology. "I had health problems and after my first child, the doctor told me to take a break for seven years until the second pregnancy. But, regardless of the protective means I used, I got pregnant. The doctor told us to wait a few months, and maybe it would be possible to keep the fetus. When we learned that she was a girl, my husband was so happy that it gave me the strength to fight throughout the pregnancy, even though it was very hard. ”

At the end of the two-day meeting, the group discussed further activities, including  preparation for a community discussion, which will be followed by film discussions in the communities.

_________________________________________________________________________________________________________________

For further information, please contact: Tamara Poghosyan, Public Relations Specialist: tamara.poghosyan.94@gmail.com; Ani Tovmasyan, project coordinator: anitovmasyan.a@gmail.com

 

 

 

 

 

 

 

 

 

 



Դիտվել է 1088 անգամ