Նոր կրթական ծրագիր կանանց համար


2021-05-21

Ընդունելության հայտարարություն

Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջում

 

Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջը Արմավիրի Զարգացման Կենտրոն ՀԿ-ի հետ համատեղ «Կանանց տնտեսական հզորացում» ծրագրի շրջանակներում կազմակերպում է երկուսից չորս ամիս տևողությամբ անվճար դասընթացներ հետևյալ մասնագիտացումներով.

 

Դասընթացները կկազմակերպվեն քոլեջում, որոնց մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը․

 

1.Կրթության մասին ավարտական փաստաթղթի պատճեն (առկայության դեպքում),

2.Մեկ լուսանկար (3X4 չափսի),

3.Անձը հաստատող փաստաթղթի և սոցիալական քարտի պատճեններ,

4․Դիմում (լրացվում է տեղում կամ առցանց),

 

Դասընթացներին մասնակցելու համար դիմումները կընդունվեն մինչև ս/թ մայիսի 30-ը: Դիմումն ու անհրաժեշտ փաստաթղթերը կարող եք ներկայացնել

Արմավիրի պետական ինդուստրիալ-մանկավարժական քոլեջ (հասցե՝ ք․ Արմավիր, Աբովյան փող․, 170 շենք) կամ Արմավիրի զարգացման կենտրոն ՀԿ-ի գրասենյակ (հասցե՝ ք․ Արմավիր, Շահումյան 68ա):

Դիմումներն ընդունվում են նաև օնլայն:

Գրանցվելու համար անցեք ԱՅՍ հղումով: 

 

Ծրագիրը նախատեսված է 18 – 45 տարեկան կանանց համար:

Ընդունելության ժամանակ առավելություն կտրվի հետևյալ խմբերի ներկայացուցիչներին.

 

* COVID-19-ից, պատերազմից տուժած և տեղահանված կանայք

* Սոցիալապես անապահով խմբի ներկայացուցիչներ

* Ընտանեկան բռնություն վերապրած կանայք

* Կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված կանայք

 

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 077- 38-16-06 հեռախոսահամարին

 


 

«Կանանց տնտեսական հզորացում» ծրագիրն իրականացնում է «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը «Եվրոպայի խորհրդի կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիայի վավերացման ուղին Հայաստանում»  ծրագրի դրամաշնորհի շրջանակներում:

 

 



Դիտվել է 2300 անգամ