Մեկնարկել է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը


2021-02-25

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք»-ի ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։

Ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում, որտեղ համապատասխանաբար ծնվում են 116, 119 և 113 տղաներ 100 աղջկա հաշվով։ Իսկ ՀՀ-ում, առհասարակ, 2018թ-ի տվյալներով 111 տղա է լույս աշխարհ եկել 100 աղջկա հաշվով և չի ծնվել 424 աղջիկ՝ պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման պատճառով։

Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գիտելիքի, դիրքորոշումների ու վերաբերմունքի դրական փոփոխությանը հասնելուն ծրագրային թիմին օգնելու են յուրաքանչյուր մարզում ձևավորված Համայնքային ակտիվ խմբերը, որոնցում ներգրաված են ՏԻՄ ներկայացուցիչներ, տեղական և մարզային հեղինակություններ, մեդիա ներկայացուցիչներ, ոստիկաններ, սոց․ աշխատողներ, առողջապահության ոլորտի, մարզպետարանի ներկայացուցիչներ և ակտիվ քաղաքացիներ։

 

 

 

 



Դիտվել է 340 անգամ