Մեդիագրագիտության շաբաթ


2020-11-05

 

 #ԴԻՄԱԿայում ենք 

Մեդիագրագիտության շաբաթ.

Նոյեմբերի 9 -13

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը նոյեմբերի 9-13-ը հայտարարում են Մեդիագրագիտության շաբաթ Հայաստանում՝ «#ԴԻՄԱԿայումենք» խորագրով։

Մեդիագրագիտությունը պաշտպանիչ դիմակ է, որ օգնում է խուսափել լրատվական վարակներից, լինել ավելի ամուր ու վստահ, կայացնել ճիշտ որոշումներ և կատարել կշռադատված քայլեր՝ կողմնորոշվելով տեղեկատավական հոսքերում, տարբերելով կեղծն ու հավաստին, ավելի արդյունավետ կիրառելով մեդիա գործիքները. այս հմտություններն այսօր անհրաժեշտ են ավելի, քան երբևէ։

Հրավիրում ենք թեմայով հետաքրքրված բոլոր գործընկերներին՝ լրատվամիջոցներին ու լրագրողական կազմակերպություններին, դպրոցներին ու բուհերին, ոչ ֆորմալ կրթությամբ զբաղվող կենտրոններին, գրադարաններին, միավորվել այս նախաձեռնության շուրջ և, ջանքերը համադրելով, կարևոր գիտելիք ու կարողություններ փոխանցել մարդկանց մեդիագրագիտության շաբաթվա ընթացքում և դրանից հետո։

Առաջարկում ենք կազմակերպել դասեր, քննարկումներ, լրագրողների հետ հանդիպումներ, ստեղծել կրթական և տեղեկատվական նյութեր, սոցիալական մեդիայում տարածել մեդիագրագիտության ուղերձներն ու տեղեկատվական հիգիենայի կանոնները։ Միջոցառումներն իրականացնելու համար կարող եք օգտվել:

Մեդիա նախաձեռնություների կենտրոնի մեդիագրագիտության կրթական նյութերից, խաղերից, ուսուցչի ձեռնարկից` երաշխավորված ԿԳՄՍՆ կողմից։ 2 Նոյեմբերի 9-13-ը, ամեն օր, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ֆեյսբուքյան էջում կանցկացվեն դաս-քննարկումներ՝ ճգնաժամային իրավիճակում մեդիայի աշխատանքի ու մեդիագրագիտության վերաբերյալ։ Համավարակի պայմաններում ստիպված ենք անցկացնել բոլոր հանդիպումներն առցանց։

 

Նոյեմբերի 9

16:00- 18:00

«#ԴԻՄԱԿայումենք» Մեդիագրագիտության շաբաթվա բացում

Ուսուցիչների և պատանիների համար. մեդիագրագիտության մրցույթների հայտարարում

ԴԻՄԱԿայում ենք ապատեղեկատվությանն ու մանիպուլյացիային. վեբինար

 

Նոյեմբերի 10

16:00- 18:00

Մեդիագրագիտությունն ու նոր կրթական չափորոշիչները. քննարկում

Մեդիագրագիտությունը որպես պաշտպանիչ դիմակ. վեբինար դասավանդողների համար

 

Նոյեմբերի 11

16:00- 18:00

Մեկ իրադարձություն, տարբեր մեկնաբանություններ։ Ինչպե՞ս կարդալ միջազգային մամուլը. վեբինար

Տեղեկատվական հիգիենան ճգնաժամային իրավիճակում. վեբինար

 

Նոյեմբերի 12

16:00- 18:00

Առցանց լսարան և ազդեցության մեխանիզմներ. վլոգինգի վեբինար

Լսի՛ր ինձ հիմա. փոդքասթինգի վեբինար

 

Նոյեմբերի 13

16:00- 18:00

Պատերազմի լուսաբանումը և լրագրողը. քննարկում

«Դեպքի վայրում». պատերազմում աշխատող լրագրողների մասին տեսանյութի դիտում

 

Մեդիագրագիտության շաբաթն ամեն տարի աշնանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում։ Հայաստանյան շաբաթվա մանրամասներին հետևելու համար միացեք մեր առցանց միջոցառմանը, ԿԳՄՍՆ և ՄՆԿ ֆեյսբուքյան էջերին, տարածեք տեղեկություններ՝ կիրառելով #ԴԻՄԱԿայումենք, #մեդիագրագիտությանշաբաթ2020 հեշթեգերը։

Հարցերի դեպքում գրեք ՄՆԿ մեդիագրագիտության ծրագրի ղեկավար Լուսինե Գրիգորյանին՝ lgrigoryan@mediainitiatives.am էլ փոստի հասցեով:



Դիտվել է 1141 անգամ