Հրավեր


2019-10-16

  Հարգելի գործընկեր,

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Բաց կառավարման գործընկերության» ծրագրի 2018-2020թթ-ի ռազմավարության վերաբերյալ բազմաշահագրգիռ կողմերի հանդիպմանը, որը կազմակերպում է Արմավիրի զարգացման կենտրոն (ԱԶԿ) հասարակական կազմակերպությունը՝ Հայաստանի Հանրապետության Կառավարության հետ համատեղ:

Հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 18-ին, ժամը 16։00-ին, Բյուրոյում, ք․Երևան, Նալբանդյան 7/1 հասցեում:

Հանդիպման նպատակն է առողջապահության ոլորտում ԲԿԳ հանձնառության շահագրգիռ կողմերի հետ քննարկել պետպատվերով բժշկական ծառայությունների տրամադրման, ծառայությունների հաշվետվողականության իրականացման մեխանիզմները, հանձնառության շրջանակներում իրականացված քայլերի շուրջ հանրության իրազեվածության բարձրացման միջոցառումները, համագործակցության հնարավոր եզրերը և այլն։

Հանդիպումը ենթադրում է բաց և մասնակցային քննարկման ձևաչափ, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից հնարավորություն կունենա առողջապահության ոլորտում իրականացվելիք բարեփոխումների վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, գաղափարներ փոխանակել:

Հավաքված առաջարկները կամփոփվեն ԱԶԿ ՀԿ փորձագետների կողմից և կներկայացվեն ՀՀ Կառավարությանը՝ հանձնառությունների իրականացման փուլում բազմաշահագրգիռ կողմերի կարծիքը հաշվի առնելու համար։

   ՀԿ նախագահ՝

    Ն. Առաքելյան



Դիտվել է 790 անգամ