Հեքեթոնի հրավեր


2022-08-05
Օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-22:00-ն, «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը ՏՏ ոլորտի ներկայացուցիչներին, գինու և զբոսաշրջության ոլորտում դերակատարում ունեցողներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրված անձանց հրավիրում է մասնակցելու «WINATHON հեքեթոնին»: Հեքեթոնի նպատակն է ոլորտի դերակատարների մասնակցությամբ ստեղծել թվային գործիք Արմավիրի մարզի գինու տուրիստական ուղղությունների ներկայացման և գինու տուրիզմի կլաստերի գործունեության կազմակերպման համար: Նպատակը կյանքի է կոչվում Իսպանիայում Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատի և Հայաստանում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության համագործակցության արդյունքում:  
 
Հեքեթոնի ընթացքում՝ 12 ժամվա մեջ, մասնակիցները հնարավորություն կունենան բացահայտել Արմավիրի մարզում նորարարական էնոտուրիզմի հեռանկարը, զարգացնել իրենց՝ գաղափարների գեներացման և բիզնես գործընթացների պլանավորման և ներկայացման կարողությունները, ինչպես նաև անմիջականորեն նպաստել ծրագրի նպատակների իրագործմանը՝ առաջարկելով նորարարական թվային լուծում Արմավիրի մարզում գինու տուրիզմի միջոցով տարածաշրջանային զարգացման ապահովման համար:
 
Թիմերի հետ կաշխատեն բազմամասնագիտական խմբի մենթորները։ Լավագույն տեխնոլոգիական և բովանդակային լուծումներ առաջարկած թիմի հետ ծրագրի շրջանակում կկնքվի ծառայությունների մատուցման պայմանագիր:
 
Առավել մանրամասն տեղեկատվության և գրանցման համար անցեք հետևյալ հղումով
#EU4Business
#EU4BCC 
#EUROCHAMBRES
#ConnectingCountries
#Armavir
#Valladolid
#InnovativeEnotourism
 
«Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու երաշխիք» նախագիծը հանդիսանում է «ԵՄ-ն բիզնեսի համար՝ կապեր ընկերությունների միջև» (EU4Business: Connecting Companies) ծրագրի մի մասը, որը կառավարվում է EUROCHAMBRES-ի կողմից և ֆինանսավորվում Եվրոպական Միության կողմից՝ «ԵՄ-ն բիզնեսի համար» նախաձեռնության շրջանակում:
 
Ծրագրի հիմնանպատակն է խթանել նորարարական էնոտուրիզմը Արմավիրի մարզում՝ այդպիսով հիմքեր ստեղծելով տարածաշրջանի կայուն տնտեսական և սոցիալական աճի համար:
 

Invitation to Hackathon
 
"Armavir Development Center" NGO invites representatives of the IT sector, role-players in the field of wine and tourism, as well as interested individuals to participate in the “WINATHON” hackathon taking place on August 13, from 10:00 AM to 10:00 PM, in Armavir, Armenia. The goal of the hackathon is to develop a digital tool for the presentation of wine tourism destinations in Armavir region and organization of wine tourism cluster activities. The goal is being achieved due to the cooperation between Valladolid Chamber of Commerce, Industry and Services in Spain and "Armavir Development Center" NGO in Armenia. 
 
During the hackathon, in 12 hours, the participants will have the opportunity to discover the perspective of innovative wine tourism in Armavir region, develop their abilities on how to generate ideas and plan and present business processes, as well as directly contribute to the realization of the project goals by offering an innovative digital solution to ensure regional development through wine tourism in Armavir.
 
Mentors of the multidisciplinary group will work with the teams. The team offering the best technological and content solutions will be offered to sign a service provision contract within the framework of the project. 
 
For more detailed information and registration, go to the following link. 
#EU4Business
#EU4BCC
#EUROCHAMBRES
#ConnectingCountries
#Armavir
#Valladolid
#InnovativeEnotourism
 
The project is established as a partnership between Valladolid Chamber of Commerce, Industry and Services (Spain) and Armavir Development Center NGO (Armenia) under the EU4Business: Connecting Companies (#EU4BCC) programme implemented by EUROCHAMBRES and funded by the European Union. 
 
The overall objective of the action is to improve conditions and create foundations for promoting enotourism in the Armavir region of Armenia for sustainable economic and social growth of the region.
 
 
 
 


Դիտվել է 738 անգամ