«Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք»
Արտաշատի քաղաքային Արտադպրոցական կենտրոնում տեղի ունեցավ «Էներգախնայող բնակիչ, էներգաարդյունավետ համայնք» ծրագրի շրջանակներում իրականացվող քննարկում-ցուցահանդեսը։
Ներկայացվեց ծրագրի նպատակը, իրականացված գործողությունները, ստացված արդյունքները և դրական փոփոխությունները։
Ցուցահանդեսին մասնակցում էին Արտադպրոցական կենտրոնի նկարչական և թատերական խմբակների 60 և ավելի տաղանդաշատ երեխաները, ովքեր թատերական ներկայացման և նկարների միջոցով փորձել էին իրենց գիտելիքները ցուցադրել էներգախնայողության ոլորտում, թե ինչքան կարևոր է լինել էներգախնայող և թե ինչ գիտեն նրանք էներգախնայողության ոլորտում։
Հանդիպմանը մասնակցում էր նաև Արտաշատ համայնքի համայնքապետ Կարեն Բենիամինյանը, ով կարևորում է էներգախնայողության բարձրացումը իրենց համայնքում, և պատրաստ է համագործակցել Արմավիրի զարգացմա կենտրոնի և ԱՍԲԱ հիմնադրամի հետ, խթանելու էներգաարդյունավետությանը Արտաշատ համայնքում։
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության և ԱՍԲԱ (Ազգային Սոցիալական Բնակարանային Ասոցիացիա) կոնսորցիումի կողմից, Եվրոպական միության պատվիրակության ֆինանսավորմամբ իրականացվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգաարդյունավետությունը Հայաստանի համայնքներում» ծրագրի շրջանակներում: