Աշխատանքի անվանումը՝ Կրտսեր հոգեբան
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 20 ամիս, 01.12․2021թ-ից մինչև 31.07․2023թ-ը
Զբաղվածությունը՝ 50 %։
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ծաղկահովիտ խոշորացված համայնքի Կրտսեր հոգեբանի ընտրության մրցույթ:
Կրտսեր հոգեբանի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
Ծաղկահովիտ համայնքից թիմում կներգրավվի կրտսեր հոգեբան՝ աջակցության թիմի համար նախատեսված բոլոր պահանջվող պարտականություններն իրականացնելու համար։ Կրտսեր հոգեբանը կաշխատի ավագ հոգեբանի անմիջական վերահսկողությամբ և կօգնի համայնքի բնակիչներին հոգեբանական աջակցություն ստանալու հարցում՝ տրամադրելով նրանց տեղեկատվություն գործող թեժ գծի, ձևավորված աջակցության թիմի և այլ միջոցառումների մասին։
Կրտսեր հոգեբանի հիմնական գործառույթները․
• Տրամադրել հոգեբանական խորհրդատվություն խոցելի խմբերի ներկայացուցիչներին, շահառուներին և/կամ նրանց ընտանիքի անդամներին Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով
• Աջակցող թիմի անդամների հետ վարել ծրագրով նախատեսված թեժ գիծը՝ հոգեբանական խնդիրներին արձագանքելու համար
• Բացահայտել համայնքում առկա հոգեբանական խնդիրները, ավագ հոգեբանի հետ կազմակերպել անհատական խորհրդատվություններ, խմբային թերապիաներ՝ հաղթահարելու COVID-19-ի բացասական ազդեցությունները, անձնային խնդիրները՝ խթանելով նրանց անձնական աճը
• Իրականացնել աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ կրտսեր հոգեբանին.
• Բարձրագույն կրթություն, կամ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և միջին մասնագիտական կրթություն,
• Մասնագիտական հմտությունների տիրապետում,
• Հոգեբանության հիմունքների իմացություն,
• Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
Հայտերի ներկայացման կարգը.
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Կրտսեր հոգեբան» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Կազմակերպության մասին.
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
Դիտվել է
183 անգամ