Հայտարարություն. ավագ սոցիալական աշխատող


2021-11-15
Աշխատանքի անվանումը՝       Ավագ սոցիալական աշխատող 
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի ժամանակահատվածը՝    01.12․2021թ-ից մինչև 28.09.2023թ-ը
Ներգրավվածությունը՝               200 օր։
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ավագ սոցիալական աշխատողի ընտրության մրցույթ: 
 
Ավագ սոցիալական աշխատողի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
 
Ավագ սոց․աշխատողր թիմում կներգրավվի թիմին մասնագիտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև աջակցության կարիք ունեցող անհատներին/խմբերին ծառայություններ մատուցելու համար: 
Ավագ սոց․աշխատողը աջակցող թիմի մյուս անդամների հետ ըստ անհրաժեշտության կկազմակերպի խմբային թերապիաներ, հանդիպումներ, քննարկումներ՝ հասկանալու համայնքի բնակիչների հրատապ խնդիրները, օգնելու բարելավել նրանց կյանքը։ 
 
 
Ավագ սոցիալական աշխատողի հիմնական գործառույթները․
 
Սոցիալական դեպքերի կառավարում և փաստաթղթավորում,
Շահառուների համար անհրաժեշտ տեղեկատվական նյութերի պատրաստում և տրամադրում,
Սոցիալական հետազոտությունների իրականացում, կարիքների գնահատում, դեպքերի ուսումնասիրություններ, զեկույցների պատրաստում,
Մասնակցություն աջակցող թիմի գործունեության զարգացմանը, սոցիալական ծրագրերի պլանավորմանը և մշակմանը` հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները
Սոցիալական խորհրտադվության տրամադրում թեժ գծի միջոցով
Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում
 
Պահանջներ Ավագ սոցիալական աշխատողին.
 
Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան).  գերադասելի է՝ Սոցիալական աշխատողի որակավորմամբ,
Սոցիալական աշխատանքի՝ նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ,
Խոցելի խմբերի հետ աշխատելու ունակություններ, 
Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
Պատասխանատվության զգացում։
 
Հայտերի ներկայացման կարգը.
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Ավագ սոցիալական աշխատող» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին.
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:


Դիտվել է 253 անգամ