Հայտարարություն. ավագ հոգեբան


2021-11-15
Աշխատանքի անվանումը՝       Ավագ հոգեբան
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի ժամանակահատվածը՝    01.12․2021թ-ից մինչև 28.09.2023թ-ը
Ներգրավվածությունը՝               200 օր։
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Ավագ հոգեբանի  ընտրության մրցույթ: 
 
Ավագ հոգեբանի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
 
Ավագ հոգեբանը թիմում կներգրավվի խոցելի խմբերին մասնագիտական հոգեբանական աջակցության տրամադրելու համար։ 
Ավագ հոգեբանը՝ ըստ անհրաժեշտության համայնքում խոցելի խմբերի հետ կկազմակերպի խմբային թերապիաներ և սեմինարներ՝ ստեղծելով մի միջավայր, որտեղ նրանք կարող են ազատ, անկաշկանդ կիսվել իրենց խնդիրների մասին, արտահայտել իրենց մտքերն ու զգացմունքները։ 
 
 
Ավագ հոգեբանի հիմնական գործառույթները․
 
Շահառուների հետ հոգեբանական աշխատանքների իրականացում
Տարբեր պրոֆիլների և նպատակների հոգեբանական ախտորոշում
Համապատասխան փաստատղթերի կազմում և լրացում
Մասնակցություն աջակցող թիմի գործունեության զարգացմանը, հոգեբանական ծրագրերի պլանավորմանը և մշակմանը` հաշվի առնելով խոցելի խմբերի կարիքներն ու առանձնահատկությունները
Հոգեբանական խորհրտադվության տրամադրում թեժ գծի միջոցով
Հոգեբանական սեմինարների, թերապիաների կազմակերպում, վարում
Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականությունների իրականացում
 
Պահանջներ Ավագ հոգեբանին.
 
Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)․ գերադասելի է հոգեբանի որակավորմամբ, 
Խոցելի խմբերի հետ շփվելու և աշխատելու ունակություններ, 
Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,
Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,
Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
Պատասխանատվության զգացում։
 
Հայտերի ներկայացման կարգը.
 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Ավագ հոգեբան» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա:
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին.
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 
 


Դիտվել է 277 անգամ