Հայտարարություն. Իրավաբան


2021-11-15
Աշխատանքի անվանումը՝       Իրավաբան
Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի ժամանակահատվածը՝    01.12․2021թ-ից մինչև 28.09.2023թ-ը
Ներգրավվածությունը՝               200 օր։
 
ԱԶԿ ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի շրջանակներում հայտարարում է Իրավաբանի ընտրության մրցույթ: 
 
 Իրավաբանի աշխատանքի հակիրճ նկարագիրը․
Իրավաբանը ներգրավվելու է ծրագրով նախատեսված աջակցող թիմում՝ շահառուներին և թիրախ խմբերին իրավաբանական աջակցություն տրամադրելու նպատակով՝ օգտագործելով ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց հարթակներն ու թեժ գիծը։ Իրավաբանը սերտ համագործակցելու է տեղական ինքնակառավարման մարմինների, աղետների կանխարգելման և  հանրային լսումների փորձագետների հետ՝ մշակելու ծրագրով նախատեսված համապատասխան փաստաթղթեր։  
 
Իրավաբանի հիմնական գործառույթները․
Տրամադրել իրավաբանական խորհրդատվություն շահառուներին և/կամ նրանց ընտանիքի անդամներին Ծաղկահովիտ խոշորացված համայնքում ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով
Աջակցող թիմի անդամների հետ վարել ծրագրով նախատեսված թեժ գիծը
Ծրագրի փորձագետների հետ մշակել համապատասխան փաստաթղթեր, դիմումներ, բողոքներ, հարցումներ և այլն
Իրականացնել աջակցության թիմի համար նախատեսված աշխատանքային այլ  պարտականություններ
 
Պահանջներ Իրավաբանին.
Բարձրագույն կրթության առկայություն (բակալավրի կամ մագիստրոսի աստիճան)  իրավաբան որակավորմամբ,                                                            
Նվազագույնը երեք տարվա աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,                                                                                                                                 
Մասնագիտական հմտությունների տիրապետում,                                                        
Շահառուների հետ հեշտ շփվելու կարողություն,                                                                                   
Թիմում աշխատելու պատրաստակամություն և ունակություն:
 
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. նոյեմբերի 29-ը՝ վերնագրում 
նշելով՝ «Իրավաբան» անվանումը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա 
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր: 
 
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը         (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
 


Դիտվել է 209 անգամ