Հայտարարություն REBOOT կարողությունների զարգացման դասընթացների տրամադրման ծառայության գնահարցման


2022-02-21
Ծառայության անվանումը՝   «REBOOT» կարողությունների զարգացման դասընթացների տրամադրում
Կազմակերպությունը՝   «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝    6 ամիս, ապրիլ -  սեպտեմբեր, 2022թ.
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է ՀՀ 5 թիրախ մարզերում REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպման համար գնային առաջարկների ընդունման մասին:
REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպիչը պատասխանատու կլինի բոլոր դասընթացների՝ տարածքի և սուրճի ընդմիջման ապահովման համար:
 
REBOOT կարողությունների զարգացման դասընթացի կազմակերպման ծառայության նկարագիրը․
 
Դասընթացները կներառեն՝
Գոյություն ունեցող բիզնեսներ,
Սկսնակ ձեռնարկություններ։
 
Դասընթացների քանակը․
Յուրաքանչյուր թիրախ մարզում՝ մեկ REBOOT դասընթաց։
 
Դասընթացներին մասնակցությունը․
Կներգրավվեն մոտ 60-75 մասնակից (յուրաքանչյուր մարզում՝ 12-15 մասնակից):
 
Թիրախ մարզերն ու համայնքներն են.
 
-Արմավիրի մարզ (Արմավիր, Մեծամոր և Բաղրամյան խոշորացված համայնքներ),
-Շիրակի մարզ (ք.Գյումրի, Արթիկ և Սարապատ խոշորացված համայնքներ),
-Գեղարքունիքի մարզ (Գավառ, Մարտունի և Գեղամասար խոշորացված համայնքներ),
-Լոռու մարզ (Վանաձոր, Ախթալա և Գյուլագարակ խոշորացված համայնքներ),
-Արարատ (Արտաշատ, Խարբերդ և Նոր Դվին խոշորացված համայնքներ)։
 
Պահանջներ մասնակցին.
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),                                                                                                                                                Ունենա դասընթացներ կազմակերպելու փորձ:
                                                                           
Գնային առաջարկների ներկայացման կարգը.
 
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնել և ուղարկել  armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մարտի 07-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
 
Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 
 
Գնային առաջարկի ձևաթուղթը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 980 անգամ