Հայտարարություն ֆինանսական աուդիտ ծառայության գնահարցման


2022-04-25
Ծառայության անվանումը՝   Ֆինանսական աուդիտ ծառայության մատուցում
Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության մատուցման վերջնաժամկետը՝   27.05.2022թ.։
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Արձագանք Քովիդ-19 համավարակին Ծաղկահովիտ համայնքում» ծրագրի միջոցներով հայտարարում է Ֆինանսական աուդիտ ծառայության մատուցման համար գնային առաջարկների ընդունման մասին:
 
ֆինանսական աուդիտ ծառայության բնութագիրը.
ԱԶԿ ՀԿ –ի 2021թ-ին իրականացրած ծրագրերի քանակը՝  35,
ԱԶԿ ՀԿ-ի 2021թ-ին իրականացրած ծախսերը կազմել է 435 125 հազար ՀՀ դրամ։ 
ԱԶԿ ՀԿ–ի 2021թ-ին հանրային միջոցներից իրականացրած ծրագրերի քանակը՝ 3:
ԱԶԿ ՀԿ–ի 2021թ-ին հանրային միջոցներից ստացված ծախսերը կազմել է է 94 174 հազար ՀՀ դրամ։   
 
Պահանջներ մասնակցին
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ:
Մասնակիցը պարտադիր պետք է ունենա աուդիտորական ծառայությունների իրականացման իրավունք:
Աուդիտի անցկացման  առնվազն 3 տարվա փորձառություն:
Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
                                                        
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված կազմակերպությունները սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը պետք է լրացնեն և ուղարկեն  armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 06-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
 
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 
 
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից:
Գնային առաջարկը լրացնելիս անհրաժեշտ է գինը նշել առանց ԱԱՀ-ի, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
 Ընտրված կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 162 անգամ