ՀԱՅՏԱՐԱՐՈւԹՅՈւՆ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝
Տպագրական աշխատանքների գնման բաց մրցույթի
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ «Մեծ Մարտահրավերներ Կանադա» կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում անվտանգ աբորտների հասանելիության բարձրացում» ծրագրի շրջանակներում հայտարարում է տպագրական աշխատանքների գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
Մրցույթի ծածկագիրն է՝ 30 / 21 ՏպԱ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Հաղթողին կտրվեն գնման առարկաների էլեկտրոնային ֆայլերը։
Մասնակիցը՝ իր ցանկությամբ, կարող է դիմել բոլոր լոտերին, կամ ցանկացած լոտի։
Գնման առարկաների անվանումները, քանակները և բնութագրերը, Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում:
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2021թ-ի Հուլիսի 15-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի Հուլիսի 20-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094 487128 հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։