Հայտարարություն պլանշետների ձեռքբերման գնման բաց մրցույթի


2021-03-26

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Պլանշետների

ձեռքբերման գնման բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  Սեյվ դը չիլդրեն կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Հակամարտությունից տուժած տղաների և աղջիկների անվտանգ և պաշտպանական միջավայրի ապահովում Հայաստանում» ծրագրի շրջանակներում հայտարարում է թվով 100 /հարյուր/ հատ Պլանշետների ձեռքբերման գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

Պահանջներ մասնակցին

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
  • Պլանշետները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   26 / 21 ՊՁ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 
 

Ցանկացած  իրավաբանական անձ,  կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում

            Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

 

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ ապրիլի 16-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի ապրիլի 19-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթը, Պլանշետների տեխնիկական պարամետրերը,  Բաց մրցույթի կարգը  և  Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 



Դիտվել է 1029 անգամ