Հայտարարություն գնումների


2021-06-08

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ 

Թվային գործիքի պատրաստման գնման բաց մրցույթի

 

ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) շրջանակներում՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Ապագան այսօր․ կանանց, երիտասարդների և երեխաների հզորացում՝ Հայաստանում ժողովրդավարությունը խորացնելու համար» ծրագրի շրջանակներում  «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Թվային գործիքի պատրաստման  գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.

 

Պահանջներ մասնակցին

  • Մասնակից կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
  • ՏՏ ոլորտի փորձառություն:
  • Թվային գործիքի պատրաստման ընթացքում համագործակցել ծրագրի մշտադիտարկման և հակակոռուպցիոն փորձագետների հետ։

 

Մրցույթի ծածկագիրն է՝   29 / 21 ԹԳՊ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում

 Թվային գործիքի պատրաստման համար կարող եք ծանոթանալ Թվային գործիքի  նախնական նկարագրում։

 

           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված (իրավաբանական անձանց դեպքում), կազմված բնօրինակից, համապատասխան նշումներով:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թ հունիսի 28-ը, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի հունիսի 30-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

 

Հայտի ձևաթուղթը, Թվային գործիքի նախնական նկարագիրը,  Բաց մրցույթի կարգը  և  Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 



Դիտվել է 328 անգամ