Հայտարարություն Տպագրություն և հրատարակություն Պեչա-Կուչա Երեկոյի համար


2022-07-11
Ծառայության անվանումը: Տպագրություն և հրատարակություն Պեչա-Կուչա Երեկոյի համար
Կազմակերպությունը՝  «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տևողությունը՝ Հունիս-Օգոստոս (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան
 
«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Երեկո միջոցառման համար հայտարարում է տպագրական և հրատարակչական ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու տպագրության և համապատասխան հրատարակությունների նախագծման համար։ 
 
Ծառայության նկարագիրը․
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի տպագրական և հրատարակչական ծառայությունների համար։ Ընկերությունը տրամադրելու է տպագրական ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի տեղեկատվական հավաքածուների և հանրայնացման նյութերի պատրաստման համար Երևանում, Հայաստան։
 
Ակնկալվող արդյունքներ
Միջոցառման օրակարգի և բանախոսների վերաբերյալ տեղեկություն պարունակող 150 թռուցիկների տպագրություն,
Միջոցառման 1 պաստառի տպագրություն,
ՊԿԵ սթիքերների տպագրություն համակարգիչների և բջջային սարքավորումների համար,
ՊԿԵ բաժակների տպագրություն միջոցառման բանախոսների և կազմակերպիչների համար։
 
Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը տպագրված նյութերը կհանձնի ժամանակին՝ պահանջված որակի ապահովմամբ։
 
Ներկայացվող պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց։
Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն partner@kiraki.org էլեկտրոնային հասցեին 2022թ. հուլիսի 11-ից մինչև 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով:
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։
 


Դիտվել է 180 անգամ