Հայտարարություն Տպագրություն եւ հրատարակություն Պեչա-Կուչա Երեկոյի համար


2023-08-23
Ծառայության անվանումը` Տպագրություն եւ հրատարակություն Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար
Կազմակերպությունը՝ «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տեւողությունը՝ Օգոստոս-հոկտեմբեր (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երեւան, Հայաստան
 
«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետեւանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի
 շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Կոնֆերանսի համար հայտարարում է տպագրական եւ հրատարակչական ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու տպագրության եւ համապատասխան հրատարակությունների նախագծման համար։
 
Ծառայության նկարագիրը.
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Կոնֆերանսի տպագրական եւ հրատարակչական ծառայությունների համար։ Ընկերությունը տրամադրելու է տպագրական ծառայություններ Պեչա-Կուչա Կոնֆերանսի տեղեկատվական հավաքածուների եւ հանրայնացման նյութերի պատրաստման համար Երեւանում, Հայաստան։
 
Ակնկալվող արդյունքներ
• Միջոցառման 1 պաստառի տպագրություն,
• ՊԿ Կոնֆերանսի թերմոսների տպագրություն միջոցառման բանախոսների եւ կազմակերպիչների, հյուրերի համար։
 
 Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը տպագրված նյութերը կհանձնի ժամանակին՝ պահանջված որակի ապահովմամբ։
 
Ներկայացվող պահանջներ
• Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց։
• Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
 
 Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձեւաթուղթը լրացնեն եւ ուղարկեն partner@kiraki.org էլեկտրոնային հասցեին 2023թ. օգոստոսի 23-ից մինչեւ սեպտեմբերի 02-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետեւաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով:
Գնային առաջարկի ձեւաթուղթը կարող եք ներբեռնել՝ այստեղ։
    


Դիտվել է 37 անգամ