Հայտարարություն Տպագրական աշխատանքների կատարման գնահարցման


2022-04-15
Ծառայության անվանումը՝   Տպագրական աշխատանքների կատարում
Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   15 -20 օր։
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Տպագրական աշխատանքների կատարման համար գնային առաջարկների ընդունման մասին:
 
Տպագրվող նյութերի նկարագիրը և քանակները․
 
Բանեռ  – Ռոլափ տեսակի, տպագրությունը գունավոր, իրանը ալյունինե, չափսը՝ 100 x 200 սմ , քանակը՝  3 /երեք/ հատ,
Բուկլետ - Գունավոր, թուղթը՝ 170գր․, թավշյա լամինապատված, չափսը՝  Ա4,     տպաքանակը՝  2 000 /երկու հազար/  հատ, 
Նոթատետր  - Չափսը՝ Ա5, էջերի քանակը՝ 40,  կազմը՝  գունավոր տպագրությամբ, թուղթը՝ կավճապատ, 170 գր., կարվածքը՝ մետաղյա զսպանակով, տպաքանակը՝  1500 /մեկ հազար հինգ հարյուր/  հատ։
 
 
Պահանջներ մասնակցին.
  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
  • Ունենա տպագրական աշխատանքների կատարման փորձ։                                                                        
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 06-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
 
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել տպագրական աշխատանքների կատարման պայմանագիր: 
 
Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 143 անգամ