Հայտարարություն Պլանշետներիների ձեռքբերման գնահարցման


2022-05-31
Գնահարցման անվանումը՝   Պլանշետների գնում
Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ                   
Մատակարարման տևողությունը՝   30 -45 օր։
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է Պլանշետների գնման համար գնային առաջարկների ընդունման մասին:
 
Գնման առարկայի քանակը և տեխնիկական պարամետրերը․
 
Պլանշետների քանակը՝ 60 (վաթսուն) հատ։
Պլանշետների տեխնիկական  պարամետրերը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 
Պահանջներ մասնակցին.
 
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
Ունենա աշխատանքային առնվազան 3 /երեք/ տարվա փորձառություն:
Պլանշետները պետք է համապատասխանեն ներկայացված տեխնիկական պարամետրերին։ 
Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
                                                                                  
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. հունիսի 20-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
 
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: 
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել մատակարարման պայմանագիր: 
 
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից:
Գնային առաջարկը լրացնելիս անհրաժեշտ է գինը նշել առանց ԱԱՀ-ի, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
Ընտրված կազմակերպությանը կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
 
Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 196 անգամ