Հայտարարություն Հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովման գնահարցման


2022-06-23
Ծառայության անվանումը՝ Հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովում։
Կազմակերպությունը՝ Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության, ծառայությունների պալատ,
                                          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ։
Աշխատանքի տևողությունը՝  12 ժամ։
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Գինու տուրիզմի նորարական ռազմավարությունները՝ որպես երաշխիք երկրների միջև կապեր ստեղծելու և Հայաստանում տարածաշրջանային զարգացում ապահովելու համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է հեքեթոնի նյութատեխնիկական կազմակերպման ապահովման համար գնային առաջարկների ընդունման մասին: 
 
Հեքեթոնի նյութատեխնիկան կազմակերպման ապահովման Լոգիստիկ Ծառայությունների Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 
Պահանջներ մասնակցին.
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ)։
Ունենա կազմակերպչական աշխատանքների կատարման փորձ։                                                                
                                                                       
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը պետք է լրացնեն և ուղարկեն  armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հուլիսի 8-ը՝ վերնագրում նշելով «Գնային առաջարկ» անվանումը։ 
 
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  
Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի կամ քաղվածքի լուսապատճենը։
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ծառայության կատարման համար կընտրվի ամենացածր գինն առաջարկած մասնակիցը։ Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր Վալլադոլիդի առևտրի, արդյունաբերության և ծառայությունների պալատի հետ։ 
Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։

 



Դիտվել է 193 անգամ