Հայտարարություն Կազմակերպության Սերվերի ներդրման գնման բաց մրցույթի


2023-01-23
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի  ֆինանսավորմամբ իրականացվող «Միասին հանուն Արենիի» ծրագրի շրջանակում հայտարարում է Սերվերի ներդրման գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին

Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):

Առաջարկվող հայտը պետք է համապատասխանի սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքին։

Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և     ֆինանսական միջոցներ։

Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք և ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝    42/23 ՍՆ  
 
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել   Ծառայությունների մատուցման պայմանագիր ծրագրի ողջ տևողության համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 17-ը։ 
 
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Ծառայություն մատուցողին կտրվի ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքը։
  
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
 
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում: 
 
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված/ ստորագրված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Հայտերն ընդունվում են մինչև 2023թ-ի  փետրվարի 14-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11։00-ից մինչև 17։00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2023թ-ի փետրվարի 17-ին՝ ժամը 17։00-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  098 575756  հեռախոսահամարներով, կամ գրել՝ armavirdc.ngo@gmail.com էլ. հասցեին:  
 
Հայտի ձևաթուղթը, Տեխնիկական առաջադրանքը, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
 

 



Դիտվել է 96 անգամ