Հայտարարություն Լուսանկարահանում և տեսանկարահանում Պեչա-Կուչա Երեկոյի համար


2022-07-11
Ծառայության անվանումը: Վիզուալ ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի համար
Կազմակերպությունը՝  «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տևողությունը՝ Հունիս-Օգոստոս (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան
 
«Կիրակի» զարգացման հիմնադրամը  TA-6594 REG: Covid-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Երեկո միջոցառման համար հայտարարում է լուսանկարահանման և տեսանկարահանման ծառայությունների մատուցման մրցույթ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի ֆոտո-լուսաբանման և միջոցառման վերաբերյալ կարճ վավերագրական հոլովակի պատրաստման համար։
 
Ծառայության նկարագիրը․
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի ֆոտո/վիդեո կոնտենտի համար։ Անհատը/ընկերությունը Պեչա-Կուչա Երեկոյի համար լուսանկարահանման և տեսնկարահանման ծառայություններ է մատուցելու Երևանում, Հայաստան։ 
 
Ակնկալվող արդյունքներ
Լուսանկարահանում Պեչա-Կուչա Երեկոյից առաջ և միջոցառման ընթացքում,
Լուսանկարների ընտրություն և մշակում, 
Պեչա-Կուչա Երեկոյի մասին դինամիկ շարժանկարի/վավերագրական հոլովակի պատրաստում։
 
Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը ֆոտո և վիդեո պրոդուկտները կներկայացնի պայմանագիրը ստորագրող կողմին՝ նախնական համաձայնության համար։
 
Ներկայացվող պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց,
Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն partner@kiraki.org էլեկտրոնային հասցեին 2022թ. հուլիսի 11-ից մինչև 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով։
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։
 

 



Դիտվել է 102 անգամ