Հայտարարություն Լոգիստիկ ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի համար


2022-07-11
Ծառայության անվանումը: Լոգիստիկ ծառայություններ Պեչա-Կուչա Երեկոյի համար
Կազմակերպությունը՝  «Կիրակի» զարգացման հիմնադրամ
Ծառայության տևողությունը՝ Հունիս-Օգոստոս (3 ամիս).
Գտնվելու վայրը՝ Երևան, Հայաստան
 
«Կիրակի» զարգացման հիմնադրամը TA-6594 REG: Covid-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով – Հայաստան – (54368-001) ծրագրի շրջանակներում իրականացվող Պեչա-Կուչա Երեկո միջոցառման համար հայտարարում է լոգիստիկ կազմակերպման ապահովման մրցույթ։ Ծառայությունը ներառելու է միջոցառման անցկացման վայրի և միջոցառման ընթացքում հանրային սննդի ծառայությունների տրամադրումը։
 
Ծառայության նկարագիրը․
Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է լինելու Պեչա-Կուչա Երեկոյի շրջանակներում այնպիսի լոգիստիկ ծառայությունների ապահովման համար, ինչպիսիք են սրճդադարի կազմակերպումը և միջոցառման անցկացման վայրի տրամադրումը։ Վարձված ընկերությունը Պեչա-Կուչա Երեկոյի շրջանակներում համապատասխան ծառայություններ կմատուցի շուրջ 100 այցելուների համար Երևանում, Հայաստան։ Կազմակերպիչները պատասխանատու կլինեն հանրային միջոցառման ժամանակ մասնակիցների առողջության և անվտանգության ապահովման համար, որի նպատակով նախապես կկիրառվեն Covid-19-ի բոլոր նախազգուշական և կանխարգելիչ միջոցները, ներառյալ հիգիենիկ պայմանները և անվտանգությունը միջոցառման ժամանակ։ Ծառայություններ մատուցող կողմը կապահովի միջոցառման ընթացքում անհատական պաշտպանական միջոցների հասանելիությունը։
 
Ակնկալվող արդյունքներ
Մոտ 100 մասնակիցներ թիրախավորված համայնքներից և ծրագրի շահագրգիռ կողմերից ապահովվել են սրճդադարներով միջոցառման տարածքում՝ տրամադրված ծառայություններ մատուցողի կողմից։
 
Հաշվետվությունների Պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը կքննարկի և կստանա պայմանագիրը ստորագրող կողմի համաձայնությունը տարածքի և սուրճի ընդմիջման ճաշացանկի վերաբերյալ։ Ծառայություններ մատուցող կողմը պատասխանատու է որակի ապահովման համար միջոցառումից առաջ և միջոցառման ընթացքում։
 
Ներկայացվող պահանջներ
Ծառայություններ մատուցող կողմը պետք է լինի գրանցված իրավաբնական անձ կամ անհատ ձեռներեց։
Փորձ նման միջոցառումներ/հանդիպումներ կազմակերպելու ոլորտում։
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն partner@kiraki.org էլեկտրոնային հասցեին 2022թ. հուլիսի 11-ից մինչև 29-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության տեխնիկանան առաջադրանքին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ, եթե աշխատում եք ԱԱՀ-ով:
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ։

 



Դիտվել է 108 անգամ