Հայտարարություն Թաուն Հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման գնահարցման


2022-04-14
Ծառայության անվանումը՝  Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովում
Կազմակերպությունը՝          «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝   3 ամիս։
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման համար գնային առաջարկների ընդունման մասին:
 
Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների նյութատեխնիկական կազմակերպման ապահովման Լոգիստիկ Ծառայությունների Տեխնիկական առաջադրանքը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 
Պահանջներ մասնակցին.
 
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),                                                    Ունենա կազմակերպչական աշխատանքների կատարման փորձ։           
                                                                           
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված կազմակերպությունները, կամ անհատ ձեռնարկատերերը սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը անհրաժեշտ է լրացնել և ուղարկել  armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 05-ը, վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը։
 
Կամ Գնային առաջարկները թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:  
 
Կնիք չունեցող անհատ ձեռնարկատերերը գնային առաջարկի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի, կամ քաղվածքի լուսապատճենը։
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: 
 
Գնային առաջարկի ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառի վրա։
 


Դիտվել է 130 անգամ