Ծառայության անվանումը՝ Թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների համար փորձագիտական ծառայությունների մատուցում
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի տևողությունը՝ 3 ամիս։
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «COVID19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է թաուն-հոլ ձևաչափի հանդիպումների համար փորձագիտական ծառայությունների մատուցման գնային առաջարկների ընդունման մասին:
Գնային առաջարկների ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները պետք է լրացնեն սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը և ուղարկեն իրենց ինքնակենսագրականի (CV)–ի հետ armavirdc.ngo@gmail.com կամ info@armavirdc.org էլեկտրոնային հասցեներին մինչև 2022թ. մայիսի 05-ը, վերնագրում նշելով՝ «Փորձագետ» անվանումը։
Կամ թղթային տարբերակով կարող են ներկայացվել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր:
Դիտվել է
227 անգամ