Հայտարարություն ԵՄ կողմից ֆինանսավորվող Հետազոտական կրթաթոշակի համար


2023-09-18
Արմավիրի զարգացման կենտրոնը (ԱԶԿ) ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու եւ ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» Ծրագրի աջակցությամբ (այսուհետ՝ Ծրագիր) մեկնարկում է Հետազոտական կրթաթոշակի հայտերի մրցույթ Ծրագրի 2-րդ խնդրի շրջանակներում. Զարգացնել քաղ. հասարակության կազմակերպությունների եւ համայնքային ակտիվ խմբերի կարողությունները մասնավոր եւ պետական ոլորտներում աշխատանքային իրավունքի պահպանման ստվերային մշտադիտարկում իրականացնելու համար, վերլուծելու Առողջապահական տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծելու որակական հետազոտական աշխատանք։
 
Սույն հետազոտական կրթաթոշակի խնդիրն է վերլուծել Առողջապահական և տեսչական մարմնում հավաքագրված տվյալները և ստեղծել որակական հետազոտական աշխատանք։ Աշխատանքները կհրապարակվեն և հասանելի կլինեն հանրությանը, ինչպես նաև քաղաքականություն մշակողներին և քաղաքացիական հասարակությանը կտեղեկացնեն աշխատանքային իրավունքների խախտման հիմնական պատճառների և հետևանքների մասին։
 
Ովքե՞ր կարող են դիմել
Հետազոտական կրթաթոշակի մրցույթին մասնակցունակ լինելու համար դիմումատուն պետք է լինի անհատ, թիմ, կամ անհատ ձեռնարկատեր կամ ունենա․
Սոցիալական ոլորտի, տնտեսագիտության, միջազգային հարաբերությունների, լրագրության, իրավաբանական բաժնի կամ համապատասխան այլ բաժինների ուսանող, կամ շրջանավարտ լինելու ապացույց,
Հետազոտական աշխատանքի նախկին փորձ (դիտվում է որպես առավելություն),
Աշխատանքային իրավունքների ոլորտում համապատասխան փորձ։
 
Ինչպես դիմել
Հայտադիմումի փաթեթի էլեկտրոնային տարբերակը (Հայտադիում (Հավելված 1), տեղեկատվություն նախկին փորձի վերաբերյալ - CV կամ ուսանող լինելու ապացույց) պետք է ուղարկվի անգլերեն լեզվով մինչև 2023 թվականի հոկտեմբերի 18-ը հետևյալ էլ․ հասցեով՝ armavirdc.ngo@gmail.com։ Դիմումատուները թեմայի բաժնում պետք է նշեն «Հետազոտական կրթաթոշակի հայտադիում»։ Կիսատ և ուշացած հայտադիմումները կարող են մերժվել։
 
Հետազոտական կրթաթոշակի ուղեցույցը և հայտադիումը հասնալի են հետևյալ հղմամբ։

 



Դիտվել է 474 անգամ