«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն «Գինու տուրիզմի նորարարական ռազմավարությունները՝ երկրների միջև կապեր ստեղծելու երաշխիք» ծրագրի շրջանակներում հայտարարում է գինու տուրիզմի փորձագիտական ծառայությունների մատուցման համար հայտերի ընդունման մասին:
Պահանջներ մասնակցին.
Մասնակիցը պետք է՝
• լինի ֆիզիկական անձ կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ),
• ունենա միջազգային ծրագրերում ներգրավվածության փորձ,
• ունենա զբոսաշրջության ոլորտում համապատասխան փորձ,
• ունենա Արմավիրի ՏԻՄ-երի հետ համագործակցության փորձ,
• գերազանց տիրապետի անգլերեն լեզվին։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը պետք է իրենց ինքնակենսագրականներն ուղարկեն armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. հուլիսի 8-ը՝ վերնագրում նշելով «Փորձագետ» անվանումը։
Ինքնակենսագրականները թղթային տարբերակով կարող են ներկայացվել նաև ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով:
Անհատ ձեռնարկատերերը ինքնակենսագրականի հետ պետք է ներկայացնեն նաև պետական ռեգիստրի վկայականի կամ քաղվածքի լուսապատճենը։
Ժամկետից ուշ ստացված հայտերը ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով մինչև օգոստոսի 1-ը կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր: