«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և «ՄԱԿ Կանայք» ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի կողմից իրականացվող «ԵՄ-ն հանուն կանանց և տղամարդկանց իրավահավասարության. Միասին ընդդեմ գենդերային կարծրատիպերի և բռնության» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագիրը։
Ծրագրի նպատակն է նպաստել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների նվազմանը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում։ Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գիտելիքի, դիրքորոշումների ու վերաբերմունքի դրական փոփոխությանը հասնելու համար նախատեսվում է համագործակցել տեղական մեկ հասարակական կազմակերպության հետ՝ նշված մարզերից յուրաքանչյուրում։
Գործընկեր մարզային ՀԿ-ների անելիքները
- Համայնքային բանավեճի կազմակերպում պտղի սեռի խտրական ընտրության շուրջ, որի նպատակն է բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացումը պտղի սեռով պայմանավորված իրավիճակի, դրա բացասական հետևանքների, կանանց դերի՝ որոշումների կայացման, ընտանիքի պլանավորման գործընթացներում, կանանց իրավունքների, վերարտադրողական առողջության, աբորտների հնարավոր հետևանքների մասին։ 10-15 կին և տղամարդ պետք է մասնակցի բանավեճին, քանի որ հատկապես գյուղերում տղամարդիկ ներգրաված են նման խնդիրների շուրջ որոշումներ կայացնելու գործընթացում։ Նախքան բուն բանավեճի կազմակերպումը, բանավեճի մասնակիցների շրջանում տեղեկացվածության բարձրացման իրականացում՝ տեղեկատվական նյութերի տրամադրման միջոցով։
- Ֆիլմերի դիտում, քննարկում /3-ական/ տեղի բնակիչների հետ՝ 13-15 մասնակիցներով։
Ծրագրային նշված գործողություններն իրականացնելու համար ԱԶԿ ՀԿ-ն փնտրում է ՀԿ-ներ Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերից, որոնք կպարտավորվեն կազմակերպել նկարագրված միջոցառումները՝ մասնակիցների հավաքագրում համապատասխան տարածքում և սուրճի ընդմիջում, որի համար ընտրված ՀԿ-ին կվճարվի 270.000 (երկու հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ։
Դիմել կարող են նշված մարզերում գործունեություն ծավալող բոլոր ՀԿ-ները՝ info@armavirdc.org էլ․ հասցեին կամ ք․ Արմավիր, Շահումյան 68ա հասցե ուղարկելով նամակ-դիմում՝ նշված ծառայությունների մատուցման համար։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մայիսի 31-ը։