«Արմավիրի զարգացման կենտրոն» Հասարակական Կազմակերպություն
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝ կայքի պատրաստման նպատակով ծառայությունների մատուցման գնման բաց մրցույթի
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն Եվրոպական Միության կազմակերպության ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն նորարական ձեռնարկատիրական կրթության համար» ծրագրի շրջանակներում հայտարարում է կայքի պատրաստման նպատակով ծառայությունների մատուցման գնման բաց մրցույթ, որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր (ԱՁ):
- Կայքի պատրաստման փորձառություն:
- Կայքի պատրաստման աշխատանքները պետք է կատարվեն ըստ կից Կայքի տեխնիկական նկարագրի համապատասխան։
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, կամ ԱՁ-ները, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
Մրցույթի ծածկագիրն է՝ 20 / 19 ԿՊ
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։
Ցանկացած իրավաբանական անձ, կամ ԱՁ կարող է մասնակցել մրցույթին: Մրցույթին մասնակցելու իրավունքի սահմանափակումները սահմանված են սույն հայտարարությանը կից Բաց մրցույթի կարգում:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի:
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում:
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված:
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2019թ-ի սեպտեմբերի 16-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2019թ-ի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094 487128 հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին:
Հայտի ձևաթուղթը, Կայքի տեխնիկական նկարագիրը, Բաց մրցույթի կարգը և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։