Աշխատանքի անվանումը՝ Հոգեբան
Կազմակերպությունը՝ «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Աշխատանքի վայրը՝ ք․ Արմավիր
Աշխատանքի տևողությունը՝ 06․2021թ․ – 04․2022թ․
Նկարագրություն՝
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և People in Need Հայաստանի կողմից իրականացվող «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակներում իրականացնում է «Միջոլորտային համագործակցություն ներառական տնտեսական հզորացման համար» ծրագիրը։ Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ սույն թվականի ապրիլից մինչև 2022թ-ի ապրիլ ամիսը, որի շրջանակներում խոցելի խմբերի ներկայացուցիչներին մասնագիտական կրթության դասընթացներում պատշաճ ընդգրկվելուն աջակցելու համար փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող հոգեբան։
Աշխատանքային պարտականություններ
- Աջակցություն խոցելի խմբերի ներկայացուցիչներին մասնագիտական կրթության դասընթացներում պատշաճ ընդգրկվելուն,
- Սոցիալ-հոգեբանական աջակցություն և խորհրդատվություն խոցելի խմբերի ներկայացուցիչներին և ծրագրի շահառուներին՝ հաղթահարելու COVID-19-ի բացասական ազդեցությունները, անձնային խնդիրները՝ խթանելով նրանց սովորելու հնարավորությունները,
- Աշխատանք՝ ամսական մոտ 15 շահառուների հետ, անհատական կամ խմբային խորհրդատվության և թերապիայի տրամադրում,
- Սոցիալական աշխատողի հետ համատեղ՝ բիզնեսի ներկայացուցիչների և մասնագիտական կրթություն իրականացնողների վերապատրաստում/խորհրդատվություն՝ շահառուների ներառականության ապահովման համար,
- Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։
Պահանջվող որակավորում և հմտություններ
- Բարձրագույն կրթություն (հոգեբանի որակավորում, բակալավրի կամ մագիստրոսի աստիճան),
- Խոցելի խմբերի հետ շփվելու և աշխատելու ունակություններ,
- Անհատական և խմբային հանդիպումներ իրականացնելու, խորհրդատվություն տրամադրելու կարողություն,
- Ծրագրի շահագրգիռ կողմերի հետ համագործակցելու, թիմում աշխատելու հմտություններ,
- Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
- Պատասխանատվության զգացում։
Հայտերի ներկայացման կարգը
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV) info@armavirdc.org էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. մայիսի 21-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Հոգեբան»:
Կազմակերպության մասին
«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության https://armavirdc.org/ պաշտոնական կայքում:
___________________________________________________________________________________________________________________________________
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ COVID-19 ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ» դրամաշնորհի շրջանակներում՝ People in Need Հայաստանի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։