ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հանրային կապերի պատասխանատու


2021-06-16

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Աշխատանքի անվանումը՝       Հանրային կապերի պատասխանատու

Կազմակերպությունը՝              «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ

Աշխատանքի վայրը՝                 ք․ Արմավիր

Աշխատանքի տևողությունը՝  07․2021թ․ – 06․2022թ․

 

Նկարագրություն՝

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը իրականացնում է «Տվյալահեն քաղաքականությունների բարելավման գործընթացը աշխատանքային իրավունքների ոլորտում» ծրագիրը Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամի ֆինանսավորմամբ։

Ծրագրի տևողությունը 1 տարի է՝ սույն թվականի հունիսից մինչև 2022թ-ի հունիս ամիսը, որի շրջանակներում աշխատանքային իրավունքների ոլորտում իրականացվող շահերի պաշտպանության իրականացման գործընթացներին աջակցելու համար փնտրվում է համապատասխան որակավորումներ ունեցող  հանրային կապերի պատասխանատու։

 

Աշխատանքային պարտականություններ

  • Աջակցություն աշխատանքային իրավունքների վերաբերյալ իրականացված հետազոտության լուսաբանման ու տարածմանը,
  • Աջակցություն առաջարկությունների փաթեթի մշակման և պատկան մարմիններին թիրախավորելու և ուղարկելու գործընթացներին, 
  • Հանրային միջոցառումների, ֆորումների, սեմինարների կազմակեպում և լուսաբանում,
  • Աջակցություն կոնսորցիումի կողմից իրականացվող պետական կառավարման մարմինների հետ տարվող աշխատանքներին,
  • Աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ։

 

Պահանջվող որակավորում և հմտություններ

  • Բարձրագույն կրթություն ( բակալավրի կամ մագիստրոսի աստիճան),
  • Հանրային միջոցառումներ կազմակերպելու հմտություններ,
  • Հոդվածներ և տեղեկատվական այլ նյութեր գրելու, տեղադրելու և արդի մեթոդներով տարածելու ունակություններ,
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Հայերենի գրավոր և բանավոր գերազանց իմացություն (անգլերենի տիրապետումը ցանկալի է),
  • Պատասխանատվության զգացում։

 

Հայտերի ներկայացման կարգը

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել ինքնակենսագրական (CV)  info@armavirdc.org  էլեկտրոնային հասցեին մինչև 2021թ. հուլիսի 02-ը կամ ներկայացնել ԱԶԿ ՀԿ-ի գրասենյակ՝ ք․Արմավիր, Շահումյան 68ա հասցեով: Խնդրում ենք նամակում՝ վերնագրի (subject) տողում նշել «Հանրային կապերի պատասխանատու»:

 

Կազմակերպության մասին                                                                 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը         (ԱԶԿ ՀԿ) ստեղծվել է 2005թ.-ին: ԱԶԿ ՀԿ-ի առաքելությունն է համագործակցությունը հանուն սոցիալ-տնտեսական առաջընթացի։ Աշխատելով ողջ ՀՀ տարածքով՝ իրականացնում ենք ժողովրդավարության, մարդու իրավունքների, հակակոռուպցիոն, առողջապահական, կրթության և ՏԻՄ ոլորտներին առնչվող ծրագրեր։ Կազմակերպության մասին մանրամասներին կարող եք ծանոթանալ կազմակերպության   https://armavirdc.org/   պաշտոնական կայքում:

 



Դիտվել է 253 անգամ