ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ CHATBOTԻ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ ՓՈՐՁԱԳԵՏԻ ՀԱՄԱՐ COVID19Ի ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՑԵԱԳՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ


2022-04-15
Ծառայության անվանումը՝   ChatBot-ի հաճախակի տրվող հարցերի ուղեցույցի մշակում` COVID19-ի հետ կապված մտահոգությունները հասցեագրելու համար
Կազմակերպությունը՝  «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝  1 ամիս, 01.05․2022 - 31.05․2022թ-ը
 
ԱՔՆԿ ՀԿ-ն «COVID-19-ի ազդեցության մեղմացում համայնքի միջամտությամբ» ծրագրի շրջանակներում հայտարարում է COVID19-ի հետ կապված մտահոգությունները հասցեագրելու համար ChatBot-ի հաճախակի տրվող հարցերի ուղեցույցի մշակման մրցույթ։ 
 
Դասընթացավարի ծառայության նկարագիրը․
Ծառայությա նպատակն է մշակել ուղեցույց Covid-19-ի վերաբերյալ հաճախակի տրվող հարցերով, որը կօգտագործվի Chatbot ստեղծելու համար:
COVID19-ի հետ կապված շատ հարցեր ունեն ստանդարտացված պատասխաններ: Դրանք պետք է ներկայացնեն վիրուսի վերաբերյալ ամենաարդիական ըմբռնումն ու առաջարկությունները և հեշտությամբ հասանելի լինեն հանրությանը:
Ծառայության նպատակն է ուսումնասիրել և հավաքել վարակի կանխարգելման և վերահսկման վերաբերյալ հաճախակի տրվող հարցերը պատասխանների շրջանակ ստեղծելու համար, որը հետագայում կօգտագործվի Chatbot ստեղծելու համար:
 
Ներկայացվող պահանջներ.
 
-Բակալավրի կամ մագիստրոսի կոչում հանրային առողջության կամ համապատասխան ոլորտում,
-Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ, որից առնվազն 1-ը համապատասխան ոլորտում,
-Covid-19 կանոնակարգերի, անվտանգության միջոցների և այլնի իմացություն,
-Միջանձնային հաղորդակցման հմտություններ,
-Ներկայացման հմտություններ,
-Թիմային աշխատանք,
-Գերազանց համակարգչային հմտություններ word-ի, աղյուսակների և տվյալների բազաների վերաբերյալ,
-Հայերենի և անգլերենի և՛ բանավոր, և՛ գրավոր իմացության բարձր մակարդակ։
 
Գնային առաջարկների ներկայացման կարգը
 
Հետաքրքրված անձինք կամ կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված գնային առաջարկի ձևաթուղթը լրացնեն և ուղարկեն hpic.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև 2022թ. ապրիլի 27-ը՝ վերնագրում նշելով՝ «Գնային առաջարկ» անվանումը:
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
Մատուցվող ծառայության մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
 
Խնդրում ենք հաշվի առնել, որ ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից։ Հետևաբար՝ ծառայությունների մատուցման գնառաջարկը չպետք է ներառի ԱԱՀ-ն՝ առաջարկվող գնի մեջ:
 
 
Գնային առաջարկի  ձևաթուղթը  կարող եք ներբեռնել՝ այստեղ

 



Դիտվել է 126 անգամ