ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հէքըթոնի կազմակերպման ծառայության գնման բաց մրցույթի


2021-09-22

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Համատեղ մշակման միջոցառման /Հէքըթոնի/ կազմակերպման ծառայության գնման  բաց մրցույթի

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (UNFPA) և ՄԱԿ-ի Գենդերային հավասարության և կանանց հզորացման կամ ՄԱԿ-Կանայք (UN Women) կառույցի հետ Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքար ՀՀ 3 մարզերում» ծրագրի շրջանակներում «Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը հայտարարում է Համատեղ մշակման միջոցառման /Հէքըթոնի/ կազմակերպման ծառայության գնման բաց  մրցույթ։

Ծառայության Նկարագիրը

  • Համատեղ մշակման միջոցառումը /հեքըթոնը/ պետք է կազմակերպվի, ք․Երևանում։
  • Միջոցառման ձևաչափով տևողությունը՝ 24 ժամ։
  • Միջոցառման մասնակիցների քանակը առավելագույնը 40 անձ։
  • Սրահը՝ նվազագույնը 40 մասնակցի համար։ Սրահը պետք է հագեցած լինի անհրաժեշտ տեխնիկական միջոցներով՝ համակարգիչ, տեսացրիչ և այլն։
  • Մասնակիցներին պետք է տրվի 3 անգամյա սնունդ և սուրճ։
  • Մասնակիցներին աշխատելու համար պետք է տրվեն անհրաժեշտ նյութեր։

Պահանջներ մասնակցին.

  • Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/:
  • Ունենա Համատեղ մշակման միջոցառումների /հեքըթոնների/, կամ ոչ ֆորմալ կոնֆերանսների կազմակերպման փորձառություն:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   31 / 21 ԾՄ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թՀոկտեմբերի 08-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 11։00-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը,  Բաց մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։



Դիտվել է 310 անգամ