ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Մարդատար ավտոմեքենայի գնման բաց մրցույթի


2022-11-25
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի  ֆինանսավորմամբ իրականացվող «Համագործակցություն հանուն կայուն համայնքների» ծրագրի շրջանակներում հայտարարում է գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ,
Նախատեսված պարտավորությունների կատարման համար ունենա պահանջվող մասնագիտական փորձառություն և ֆինանսական միջոցներ, 
Մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
Մրցույթի ծածկագիրն է՝    40/22 ՄԱՁ  
Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել   Մատակարարման պայմանագիր։ 
Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Ծառայություն մատուցողին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի: 
 
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում: 
 
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված/ ստորագրված:
 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի  դեկտեմբերի 17-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի դեկտեմբերի 20-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք.Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 502039  հեռախոսահամարներով, կամ գրել՝ info@armavirdc.org էլ. Փոստին:  
 


Դիտվել է 108 անգամ