ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի Թաուն-հոլ ձևաչափի միջոցառումների հանդիպումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության գնման 38 22 ԹՀԿ ծածկագրով բաց մրցույթի


2022-11-08
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն  «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի հանրայնացման բարձրացում միջոլորտային գործընկերության և համայնքային ներգրավվածության միջոցով ծրագրի շրջանակներում հայտարարում է Թաուն-հոլ ձևաչափի միջոցառումների / հանդիպումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության գնման բաց  մրցույթ,  որին մասնակցելու պարտադիր պահանջներն են.
 
Պահանջներ մասնակցին
- Մասնակիցը պետք է գրանցված լինի որպես իրավաբանական անձ, կամ անհատ ձեռնարկատեր /Ա․Ձ․/:
- Միջոցառումների / հանդիպումների կազմակերպման ծառայության փորձառություն:
- Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:
 
 
Մրցույթի ծածկագիրն է՝   38 / 22 ԹՀԿ
 
            Ս․թ-ի Դեկտեմբերից մինչև 2023թ-ի մարտը ժամանակահատվածում Թաուն հոլ ձևաչափի միջոցառումների և համատեղ մշակման հանդիպումների համար կընտրվի կազմակերպություն / Ա․Ձ., որը պատասխանատու կլինի միջոցառումների / հանդիպումների նյութատեխնիկական հարցերի կազմակերպման համար, ինչպիսիք են սուրճի ընդմիջումները, ճաշը, մասնակիցների համար սրահի վարձույթը և անձնակազմի տեղավորումը:                                          Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման պայմանագիր։ 
   Նյութատեխնիկական հարցերի կազմակերպման ծառայության տեխնիկական պահանջները սահմանված են սույն հայտարարությանը կից Տեխնիկական առաջադրանքում: 
 
Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող Բաց մրցույթի կարգում: 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարության պահանջներին համապատասխան՝ ըստ կից Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում սահմանված փաստաթղթերի
 
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 
         
Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված: 
«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում: 
Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
Հայտերն ընդունվում են մինչև 2022թ-ի Նոյեմբերի  29-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Հայտերի բացումը կկայանա 2022թ-ի Դեկտեմբերի  02-ին՝ ժամը 17-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):
Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034, 094  502039 հեռախոսահամարներով, կամ գրել՝ info@armavirdc.org էլ. Փոստին: 
 
Հայտի ձևաթուղթը, Տեխնիկական առաջադրանքը, Բաց մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։
 


Դիտվել է 90 անգամ