ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Բիզնեսների համար վճարովի աշկերտության կազմակերպման հնարավորության


2022-10-15
Ծառայության անվանումը՝ Աշկերտության կազմակերպում
Կազմակերպությունը՝  «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ
Ծառայության տևողությունը՝ 01 դեկտեմբեր- 01 մարտ
 
Ծառայության նկարագիրը․
«Արմավիրի Զարգացման Կենտրոն» ՀԿ-ն իր գործընկերների՝ «Առողջապահության քաղաքականության և նորարարության կենտրոն» ՀԿ-ի և «Կիրակի» զարգացման հիմնադրամի հետ համագործակցությամբ իրականացնում է «COVID-19-ի հետևանքների հաղթահարում համայնքահեն միջամտություններով» ծրագիրը, որի շրջանակներում  100 գործազուրկների  5 թիրախ մարզերի ամենաշատ տուժած ոլորտներից կտրամադրի թիրախավորված վճարովի աշկերտության (պրակտիկայի) հնարավորություն՝ 3 ամիս տևողությամբ։
 
Ծրագրի թիրախ մարզերն են.
Լոռի (Վանաձոր, Ախթալա, Գյուլագարակ),
Շիրակ (Գյումրի, Արթիկ, Սարապատ),
Գեղարքունիք (Գավառ, Մարտունի, Գեղամասար),
Արմավիր (Արմավիր, Մեծամոր, Բաղրամյան),
Արարատ (Արտաշատ, Նոր Խարբերդ, Դվին):
 
Աշկերտության (պրակտիկայի) նպատակն է աջակցել աշկերտներին ձեռքբերելու մասնագիտական գործնական հմտություններ։
Ընդհանուր առմամբ կընտրվեն առնվազն 20-30 բիզնեսներ (4-8 բիզնես յուրաքանչյուր մարզում) 100 շահառուների համար աշկերտություն (պրակտիկա) կազմակերպելու համար:
 
Բիզնեսի ընտրության չափանիշները ներառում են․
Աշկերտներին (պրակտիկանտին) հյուրընկալելու որակավորում
կրթական հնարավորություններ տրամադրելու տեխնիկական կարողություններ
զբաղվածության կարողությունները ընդլայնելու հնարավորություն
 
Համաձայն ԱԶԿ ՀԿ-ի կողմից իրականացված կարիքների արագ գնահատման՝ COVID 19-ի պատճառով առավել շատ տուժել են հետևյալ ոլորտները՝ զբոսաշրջությունը և հյուրընկալություն, փոքր և միջին բիզնեսները, առևտրի ոլորտը, գյուղատնտեսություն և այլն: Համաձայն ՄԱԶԾ-ի կոզմից մշակված «Covid-19-ի բռնկման սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հայկական համայնքներում» զեկույցի՝   COVID 19-ի հետևանքով առավել տուժած արդյունաբերություններից առանձնացվել են հետևյալ ոլորտները՝ գեղեցկության ոլորտը, գյուղատնտեսությունը և անասնաբուծության զարգացումը։ Հայաստանում ամենաբացասական ազդեցության ենթարկված ոլորտներն են զբոսաշրջությունը, սննդի սպասարկումը, տրանսպորտի և գեղեցկության ծառայությունների ոլորտները։
 
Այնուամենայնիվ, պարտադիր չէ, որ աշկերտություն կազմակերպող բիզնեսները լինեն վերոնշյալ ոլորտներից, եթե  ունեն աշկերտների (պրակտիկանտների) ուսուցման էական մեխանիզմներ և/կամ աշկերտությունից (պրակտիկայից) հետո նրանց աշխատանք առաջարկելու հնարավորություն:
 
Լավագույն տեխնիկական փաթեթը կընտրվի՝ հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները։
 
Բիզնեսները կարող են դիմել առնվազն 1 և առավելագույնը 5 աշկերտ հյուրընակլելու համար՝ կախված իրենց տեխնիկական հնարավորություններից։
 
Աշկերտները (պրակտիկանտները) կվճարվեն ընտրված հյուրընկալող բիզնեսների կողմից ծրագրի աջակցությամբ՝ նվազագույնը 750 ՀՀ դրամ՝ 1 ժամ ներգրավվածության համար։ Աշկերտությունը կտևի 3 ամիս, և այն պետք է ներառի ամսական նվազագույնը 48 ժամ ներգրավվածություն: Բիզնեսներին տրամադրվող գումարը չպետք է գերազանցի 200 000 ՀՀ դրամը, որը իր մեջ ներառում է 3 ամսվա ընթացքում յուրաքանչյուր աշկերտի և աշկերտության կազմակերպման համար տրամադրվող գումարը։  
 
Հայտերի լրացման կարգը․
Հետաքրքրված  կազմակերպությունները պետք է սույն հայտարարությանը կցված հայտը լրացնեն և ուղարկեն armavirdc.ngo@gmail.com էլեկտրոնային հասցեին 2022թ. մինչև ս/թ նոյեմբերի 25-ը ներառյալ ՝ վերնագրում նշելով՝ «Թիրախային պրակտիկայի հայտ» անվանումը:
 
Ժամկետից ուշ ստացված գնային առաջարկները ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:
 
Ընտրված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել ծառայությունների մատուցման համապատասխան պայմանագիր:
 
Ծրագրին մասնակցելու համար թիրախ մարզերի բիզնեսները պետք է  ներկայացնեն պետռեգիստրի գրանցման վկայանակնի պատճեն և լրացնեն հայտը:
Մատուցվող ծառայության տեխնիկական առաջադրանքին կարող եք ծանոթանալ՝ այստեղ։
 


Դիտվել է 346 անգամ