ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ գնումների կատարման


2021-03-29

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Գնումների կատարման մրցութային հանձնաժողովի՝  Կարիքների գնահատում   ծառայության գնման  բաց մրցույթի

 

«Արմավիրի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը /ԱԶԿ ՀԿ/ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ  իրականացվող «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն»  ծրագրի շրջանակներում հայտարարում է Կարիքների գնահատում ծառայության գնման բաց  մրցույթ։

Ծառայության Նկարագիրը

Կարիքների գնահատումը պետք է ներառի.

  • Երիտասարդների, կանանց, խոցելի խմբերի, արհմիությունների ներկայացուցիչների, ուսանողների (ներառյալ լրագրության ֆակուլտետի ուսանողներ) կարիքների և մարտահրավերների մանրակրկիտ վերլուծություն։
  • Խառը հետազոտություն քանակական և որակական մեթոդներով։
  • Ուսումնասիրություն, թե ինչպես կարող են բնապահպանական / կլիմայի փոփոխությունների դիմակայման խնդիրները ներառվել իրականացվող ծրագրում։
  • Մանրակրկիտ մշտադիտարկման պլանի մշակում։

Կարիքների վերաբերյալ հետազոտությունը պետք է օգտագործվի ծրագրի ընդհանուր մշտադիտարկման և գնահատման շրջանակներում որպես ելակետային տվյալ և ծառայի հետագա միջամտությունների վավերացման համար։ Կարիքների գնահատումը պետք է համակարգված լինի երկրում գործող այլ ծրագրերի և հետազտությունների հետ, որպեսզի հնարավորինս բացառվի աշխատանքի կրկնությունը։

Ակնկալվող արդյունքները

  • Կարիքների գնահատման համապարփակ վերլուծություն հայերեն և անգլերեն լեզուներով։
  • «Հանուն աշխատանքի. հաշվետու և ներառական աշխատաշուկայի նախաձեռնություն» ծրագրի մշտադիտարկան պլան  հայերեն և անգլերեն լեզուներով։

Պահանջներ մասնակցին.

  • Մասնակից կարող է լինել ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձիք:
  • Մասնակցելու իրավունք չունեն այն իրավաբանական անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ, ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Պահանջվող որակավորում և հմտություններ

Անհատների համար

  • Բարձրագույն կրթություն՝  սոցիոլոգիայի և այլ համանման ոլորտներում, կամ վերապատրաստում։
  • Սոցիոլոգիական աշխատանքների առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև մշտադիտարկման պլաններ  մշակելու փորձառություն։
  • Գրավոր և բանավոր հաղորդակցության և ներկայացման գերազանց հմտություններ։
  • Հայերենի և անգլերենի գերազանց տիրապետում։
  • Համակարգչային գիտելիքներ։
  • Թիմային աշխատանքի կարողություններ։

Կազմակերպությունների համար

  • Պետք է ունենան պետական գրանցում ՀՀ-մ, իսկ արտերկրում գրանցված կազմակերպությունները ՀՀ-ում գործունեություն ծավալելու իրավունք։
  •  Սոցիոլոգիական աշխատանքների առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ։
  • Ուսումնասիրություններ, հետազոտություններ և վերլուծություններ կատարելու, ինչպես նաև մշտադիտարկման պլաններ  մշակելու փորձառություն։
  • Սոցիոլոգիական հետազոտության իրականացման գործունեությունը բխի կազմակերպության կանոնադրության նպատակներից։

Սույն մրցույթին մասնակցելու իրավունք չունեն իրավաբանական այն  անձինք`

  • որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ դատական կարգով ճանաչվել են սնանկ,
  • որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունեն ժամկետանց պարտքեր Հայաստանի Հանրապետության հարկային և պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով:

Մրցույթի ծածկագիրն է՝   27 / 21 ԾՄ

Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին սահմանված կարգով կառաջարկվի կնքել համապատասխան գնման պայմանագիր։ 

Ծրագիրն ազատված է ԱԱՀ-ից: Մրցույթում հաղթող ճանաչված մասնակցին կտրվեն ԱԱՀ-ից ազատման համապատասխան տեղեկանքները։

Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել հայերեն լեզվով: 


           Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել սույն հայտարարությամբ սահմանված պահանջներին համապատասխան՝ ըստ կից ցանկում սահմանված փաստաթղթերի: 

 

           Մրցույթի անցկացման, հայտերի ներկայացման, հաղթողին որոշելու, ինչպես նաև մրցույթի ընթացակարգին վերաբերվող այլ գործընթացները նկարագրված են սույն հայտարարությանը կից տրամադրվող կարգում:
 

Մրցույթի հայտերը պետք է ներկայացնել «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակ փակ ծրարներով՝ սոսնձված և փակման տեղում կնքված, կազմված բնօրինակից:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ն պատասխանատվություն չի կրում փոստով ուղարկված հայտերի` վերջնական ժամկետից ուշ, կամ բացված տեսքով, կամ վնասված փաթեթ ստանալու դեպքերում:

Ժամկետից ուշ ստացված կամ էլեկտրոնային եղանակով ուղարկված հայտերը ՉԵՆ ԲԱՑՎԻ ԵՎ ՉԵՆ ԴԻՏԱՐԿՎԻ:

Հայտերն ընդունվում են մինչև 2021թԱպրիլի 19-ը ներառյալ, ամեն օր, ժամը 11-ից մինչև 17-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Հայտերի բացումը կկայանա 2021թ-ի Ապրիլի 22-ին՝ ժամը 11։00-ին, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ գրասենյակում (հասցե՝ ք. Արմավիր, Շահումյան 68ա):

Հավելյալ տեղեկությունների համար զանգահարել՝ (0 237) 23034,  094 487128  հեռախոսահամարներով, կամ գրել՝ aram@armavirdc.org էլ. Փոստին: 

Հայտի ձևաթուղթը,  Բաց մրցույթի կարգը  և Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  կարող եք ներբեռնել՝ սեղմելով համապատասխան բառերի վրա։

 

 



Դիտվել է 1050 անգամ